Բոլոր մարդիկ հակված են սխալվելու, դրանում սարսափելի բնա չկա:
Այս պատմության հերոսը լքել է իր կնոջը …
«Ուղիղ մեկ տարի առաջ ես հեռացա կնոջիցս: Նրան լքեցի, որովհետև ծանոթացա երիտասարդ և սեքսուալ աղջկա հետ, որն ինձ հաճույք էր պարգևում, ինչը վաղուց չէր անում կինս: Նա կոպտացել է, ամբողջովին ցելյուլիոտով, զոլերով էր ծածկվել, նրա որովայնը կախվել է…
Կինս մոռացել էր կոսմետիայի մասին, դադարել էր հետևել մազերին, ու ես նկատեցի, որ նրանից հաճախ քրտնքի հոտ է գալիս: Նա դադարել էր տարրական բաներ անել՝ ներկել եղունգները, սափրել ոտքերը, կրծկալ կրել, ինչի պատճառով նրա կուրծքը կախվել էր… Մի խոսքով ՝այդ բոլոր բաները բացասաբար էին ազդում ինձ վրա: Ես այլևս չէի տեսնում այն կնոջը, ում սիրահարվել էի, ու հեռացա:
Այսօր՝ մեր բաժանումից ուղիղ մեկ տարի անց, ես հանդիպեցի նախկին կնոջս: Եվ աչքերիս չհավատացի՝ ինչ հրաշալի տեսք ուներ նա: Գեղեցիկ, խնամված, պիրկ սեքսուալ մարմնով, բավական կիպ բաց հագուստով…
Չի կարող պատահել:
Նա բոլորովին նման չէր 3 երեխաների մոր (իմ երեխաների), ու ես մտածեցի՝ իրականում ինչ է տեղի ունեցել:
Երևի երբ նա ինձ հետ էր, նրա ժամանակը չէր բավարարում մարզասրահ գնալու համար, քանի որ ամբողջ ժամանակը հատկացնում էր ինձ ու մեր երեխաներին:
Գուցե նա կրծկալ չէր կրում, որովհետև ժամանակ չուներ, չէ՞ որ պետք է երեխաներին կերակրեր:
Գուցե նա ոտքերը չէր սափրում և հոնքերը չէր հանում, որովհետև ստիպված էր պատրաստել, լվալ, հավաքել բոլորիս հետևիից… Իսկ ես պարզապես չէի գնահատում դա…»: