Աշխարհում չկա ավելի ամուր և ուժեղ կապ, քան մոր և զավակի միջև կապը: Եվ բնականաբար
ոչինչ այնքան հզոր չէ, որքան մոր աղոթքը սեփական զավակների առողջության, բարեկեցության, հաջողության համար:
Մոր խոսքերից հնչող աղոթքը ազատում է զավակին մեղքերից ու հեռացնում է չար ուժերին:
Աղաչում եմ Տեր, պահիր ու պահպանիր իմ զավակներին, Ներիր իմ մեղքերը, ինձ համար չկա ավելի ճիշտ ձայն, քան քոնն է, ավելի զորավոր ձեռք, քան քոնն է:
Քո մեծ ողորմությամբ ու բարեգթությամբ ինձ զավակներ պարգևեցիր, Ամենակարող Տեր, առողջություն տուր զավակներիս, Դու գիտես, թե նրանց ինչ է հարկավոր այս կյանքում, Քո սուրբ լույսով լուսավորիր նրանց կյանքի ուղին և դիր ճիշտ ուղու վրա:
Նրանց երջանկություն, գեցեկություն, իմաստություն և Աստվածապաշտության շնորհ տուր: Նրանց պարգևիր պարզ և արևոտ օրեր:
Նրանց պարգևիր շատ-շատ ուրախ պահեր, և թող երբեք դառը չարտասվեն:
Ով մեծ Աստված, աղաչում եմ պահպանիր զավակներիս հոգին ու մարմինը կործանող բոլոր
փորձություններից:
Այս մեղսավոր և դաժան աշխարհում նրանց երբեք միայնակ չթողնես, աղաչում եմ Տեր: