«Ախր դուք ի՞նչ եք հասկանում ցույց ցրելուց: Օրինակ, այսօր Հայաստանում այնպե՜ս էին ցույցերը ցրում, այնպե՜ս էին ցրում»
Ռուսաստանցի լրագրող և հրապարակախոս Ալեքսեյ Ռոմանովն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այսօր Հայաստանում Վարդավառի տոնին, գրել է. «Ախր դուք ի՞նչ եք հասկանում ցույց ցրելուց:
Օրինակ, այսօր Հայաստանում այնպե՜ս էին ցույցերը ցրում, այնպե՜ս էին ցրում»:
Ռուս լրագրողը սրանով ակնարկում է հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ընդդիմության հանրահավաքը ոստիկանությունը ցրեց, իսկ ավելի քան 1000 հոգի բերման ենթարկվեց:
(Visited 147 times, 147 visits today)