Ախր աղբահանության խնդիրը միայն սանիթեքների և վարչարարների խնդիրը չէ․ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել կից հրապարակելով լուսանկար

ANIMALI CELEBRI

Սա նույն շենքի բակն է: Երկու լուսանկարի տարբերությունը 20 մետր է:


Լավ գիտենք` Երևանում աղբահանության խնդիր կա, բա ա՞յս խնդիրը:

Սա նույն շենքի աղբամաններն են և աղբատարի դուռը: Մարդը որոշել է, որ բազմոցը պետք է դնի աղբատարի դռան դիմաց: Միայնակ չէր կարող սա անել, այսինքն` հետը ևս մեկն ա եղել, որ չի ասել.


— Լավ, ընկե՛ր, էս ի՞նչ ենք անում, սա անելու բան չի:
Պարզ է, որ աղբի մեքենան այն չի կարող և չպետք է տանի:

Ախր աղբահանության խնդիրը միայն սանիթեքների և վարչարարների խնդիրը չէ:

Մենք ամեն բան ամեն ոլորտում անում ենք ու անելու ենք 30 տարվա կուտակված ամեն տեսակի աղբը մաքրելու համար,

բայց, եթե նախ և առաջ մեզանից չսկսենք, երբեք ոչ մի բան չի ստացվի:

(Visited 194 times, 194 visits today)
Rate article