Ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն, բայց հանրային տրանսպորտի գործունեության արգելքը կպահպանվի

ANIMALI CELEBRI

Մայիսի 4-ից կհանվեն ազատ տեղաշարժման սահմանափակումները, բայց դեռ կպահպանվի հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Այս մասին մայիսի 4-ին հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Ըստ նրա՝ հանվում են նաև տնտեսական գործունեության սահմանափակումները: Բացառություն են կազմում մոլերն ու հանրախանութները, որոնք փակ են լինելու: Փոքր առևտրի կետերն ու գյուղատնտեսական շուկաները կգործեն: Կգործեն նաև այն ռեստորաններն ու սրճարանները, որոնք բացօթյա տարածք ունեն:
Բոլոր տնտեսվարողների համար պարտադիր է սոցիալական հեռավորության պահպանումը և հրապարակված ուղեցույցներով առաջնորդվելը:

Rate article