Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել
օգոստոսի 22-ին, ժամը 20:47-ից 22:50-ը, Վարդենիսի և Քարվաճառի սահմանին։
Ըստ տեղեկության՝ Ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ ՊՆ այս առնչությամբ դեռ որևէ հաղորդագրություն չի տարածել։