2 կարտոֆիլ, 1 գազար, մի քիչ էլ աղացած միս․․․ համեղ և սննդարար ընթրիքը պատրաստ է

ANIMALI CELEBRI

Շատ հետաքրքիր և յուրահատուկ բաղադրատոմս ենք առաջարկում։ Պատրաստելով սա ձեր մտերիմների համար՝ նրանց հաճելիորեն կզարմացնեք։

Screenshot_2

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարտոֆիլ՝ 2 հատ
  • գազար՝ 1 հատ
  • աղացած միս՝ խոզի կամ հավի, 300գ
  • սխտոր՝ մի պճեղ
  • աղ՝ 5գ
  • կարմիր և սև պղպեղ

Սոուսի համար․

  • տոմատի մածուկ՝ 20գ
  • ջուր՝ 200գ
  • թթվասեր՝ 40գ
  • աղ՝ 0,5թ․գ․
  • ցանկացած համեմունքներ
  • սոխ՝ 1 հատ

Պատրաստման եղանակ․

Մաքրած գազարն անցկացնել քերիչով և տեղափոխել խորը տարայի մեջ։ Քերել նաև կարտոֆիլը, լցնել քամիչի մեջ, և երբ ավելորդ հեղուկը դուրս գա, միացնել գազարի հետ։

Ավելացնել աղացած միսը, ճզմել սխտորը, համեմել աղով, պղպեղով։ Լավ խառնել։

Screenshot_4

Կոտլետներ ձևավորել։

Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և ուժեղ կրակի վրա տապակել կոտլետները՝ մինչ ոսկեգույն կեղև կառաջա։ Դա տևում է 5-6 րոպե։

Screenshot_5

Screenshot_6

Այժմ պետք է պատրաստել սոուսը․ տոմատի մածուկը լուծել 1 բաժակ ջրի մեջ։

Screenshot_10

Մանր կտրատած սոխը տապակել, ավելացնել սոուսը, թթվասերը, համեմունքներ և աղ։

Screenshot_7

Screenshot_8

Սոուսի մեջ դնել կոտլետները և եփել փակ կափարիչի տակ՝ մոտ 25-30 րոպե։

Screenshot_9

Բարի ախորժակ։

Rate article