Օրվա բաղադրատոմս. Տորթ «Խրճիթ»

ANIMALI CELEBRI

 

Օրվա բաղադրատոմս. Տորթ «Խրճիթ» (ֆոտո)

Խմոր՝

  • 150 գրամ թթվասեր
  • 200 գրամ կարագ
  • 100 գրամ շաքարավազ
  • 50 մլ կոնյակ
  • 1 թեյի գդալ սոդա
  • 450 գրամ ալյուր
  • Բալի մուրաբա

Կրեմ՝

  • 1 կգ թթվասեր
  • 200 գրամ վանիլային շաքարավազ

Պատրաստման եղանակ՝

Խմոր՝

Թթվասերն ու սոդան միախառնել, ավելացնել կարագը, կոնյակը, շաքարավազը և խառնել: Ավելացնել ալյուր: Խմորը դնել սառնարան:

Խմորը սառնարանի հանել, երկարությամբ կտրատել, լցնել բալի մուրաբան:

Ծածկել բոլոր կողմերից:

Թխել:

Կրեմ՝

Թթվասերը հարել, ավելացնել շաքարի փոշի:

Շերտերով շարել ձողիկները. առաջին շերտը 4 ձողիկ, հետո՝ 3, հետո 2, հետո՝ 1:

Ամեն շերտի արանքում կրեմ քսել:

Վերջում ևս պատել կրեմով ու քերել շոկոլադ:

Rate article