Օրիգինալ «Նապոլեոնի» տարբերակ․ բոլոր հյուրերս խնդրում էին բաղադրատոմսը

ANIMALI CELEBRI

Տորթը ստացվում է խրթխրթան և շատ արագ է պատրաստվում՝ միայն հասանելի և պարզ բաղադրիչներից։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարագ, սառը վիճակում՝ 270գ
  • ալյուր՝ 440գ
  • ջուր՝ 175գ
  • քացախ՝ 20գ
  • աղ՝ մի պտղունձ

կրեմի համար․

  • խտացրած կաթ՝ 1 տուփ
  • կարագ՝ 400գ

Картинки по запросу "Рецепт оригинального торта «Наполеон»"

Պատրաստման եղանակ․

Կարագը կտրատել մանր կտորների։

Ալյուրը լցնել կարագի վրա, ավելացնել աղը, քացախը և ջուրը, ձեռքերով խառնել և խմոր հունցել։ Խմորին գնդիկի ձև տալ, փաթաթել տոպրակով և ուղարկել սառնարանը։ Թողնել 30 րոպե։

Սեղանին ալյուր ցանել և գրտնակել խմորը՝ 1 սմ հաստությամբ։

Ծրարի պես ծալել և ևս մի անգամ գրտնակել, նորից ծալել՝ գրտնակել։ Կրկնել պրոցեդուրան 4 անգամ, վերջին ծրարը փաթաթել տոպրակով և թողնել սառնարանում 1 ժամ։

Խմորը կտրել 8-9 մասի, յուրաքանչյուրը բարակ գրտնակել և ծակծկել պատառաքաղով։

Թխել կորժերը 200 ջերմաստիճանի ներքո՝ նախօրոք տաքացրած ջեռոցում, մինչ ոսկեգույն դառնալը։ Անհավասար ծայրերը կտրել և փշրել։

Կրեմի համար հարել փափկած կարագն ու խտացրած կաթը։

Հավաքել տորթը․ կորժերին կրեմ քսել և դնել միմյանց վրա։ Կրեմ քսել նաև կողքի հատվածներին, փշուրով պատել։ Թողնել սառնարանում մի քանի ժամ, ցանկալի է՝ ամբողջ գիշեր։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Rate article