Փքուն ու օդային կարկանդակներ․ սա իսկական գլուխգործոց է․ խմորի մեջ կա մի գաղտնիք, որի մասին չգիտեիք

ANIMALI CELEBRI


Կարկանդակներն աննկարագրելիորեն համեղ, փքուն ու օդային են ստացվում։ Իսկ դա խմորի յուրահատուկ բաղադրության շնորհիվ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

ալյուր՝4 բաժակ
շաքարավազ՝ 1ճ․գ․
ջուր եռման՝ 250մլ
ջուր գոլ՝ 250մլ
խմորիչ լուծվող՝ 10գ
ձեթ՝ 3ճ․գ․
աղ՝ 1թ․գ․

Պատրաստման եղանակ․

Գոլ ջուրը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել խմորիչը, շաքարավազը, աղն ու ձեթը։ Խառնել։

Выпечка Пирожков | Записи в рубрике Выпечка Пирожков | Дневник ...

Ալյուրը մաղել առանձին տարայի մեջ։ Ավելացնել խմորիչով խառնուրդը։ Արագ և լավ խառնել։
Լցնել եռման ջուրը, սկզբում խառնել գդալով, այնուհետև՝ ձեռքերով։ Փափուկ էլաստիկ խմոր հունցել։ Եթե կա անհրաժեշտություն, էլի ալյուր ավելացնել։

Միջուկ կարող է լինել ցանկացած։ Առաջարկում ենք պատրաստել մանր կտրատած կանաչ սոխով ու կտրատած եփած հավկիթով։ Լավագույն գարնանային տարբերակներից մեկն է։

Ніжні сирні пиріжки з картоплею

Այսպիսի միջուկ պատրաստելու համար թավան դնել կրակին, մի կտոր կարագ ավելացնել, երբ հալվի, լցնել կտրատած կանաչ սոխը։ Խառնել, մի քիչ տաքացնել և շուտ հանել կրակից, քանի դեռ սոխը չի փոխել գույնը։

Ніжні сирні пиріжки з картоплею

Ձուն եփել, մաքրել և կտրատել։ Կտրատել նաև սամիթ։ Միացնել կանաչ սոխը, սամիթը և ձուն։ Համեմել աղով ու պղպեղով։ Երբ միջուկը սառի, կարող եք անցնել կարկանդակները պատրաստելուն։

Ի դեպ, այսպիսի խմորից կարկանդակները կարող եք և տապակել ձեթի մեջ, և թխել ջեռոցում։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Rate article