Փխրուն, բերանում հալվող պիրոգ՝ ցանկացած ջեմով կամ մուրաբայով

ANIMALI CELEBRI

Այս պիրոգը համեղ է ինչպես տաք, այդպես էլ սառը վիճակում: Խմորը փխրուն և փափուկ է, իսկ միջուկը առանձնահատկություն է հաղորդում թխվածքին:

Մի կարևոր կետ. որպեսզի թխվածքը ստացվի անթերի, կարագը հանեք սառցարանից անմիջապես պատրաստելուց առաջ:

Пирог из песочного теста с вареньем - пошаговый рецепт с фото. Автор рецепта Александр - директор Cookpad . - Cookpad

Անրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 400գ
  • շաքարավազ՝ 60գ
  • ձու՝ 2 հատ
  • կարագ՝ 200գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • կաթ՝ 1ճ.գ.
  • վանիլին՝ դանակի ծայրով
  • աղ՝ մի պտղունձ
  • ջեմ՝ 400-500գ
  • դեղնուց՝ 1 հատ
  • կաթ՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ լցնել մաղած ալյուրը, ավելացնել փխրեցուցիչն ու վանիլինը: Լավ խառնել և անմիջապես դրա մեջ քերիչով անցկացնել սառը կարագը: Արագ, մինչ կարագը կհասցնի հալվել, ձեռքերով խառնել, որ փշուր ստացվի: Այնուհետև լցնել ձուն, շաքարավազը և սառը կաթը: Մի պտղունձ աղ լցնելուց հետո լավ խառնել պատառաքաղով:

Երբ պնդանա, դնել սեղանին և ևս մի անգամ լավ հունցել խմորը: Դնել տոպրակի մեջ և թողնել սեղանին 25-30 րոպե:

Կտրել խմորի 1/4 մասը և դնել մի կողմ:

Մեծ կտորը բարակ գրտնակել՝ մոտ 35սմ տրամաչափով շրջան ստանալով: Ցանկալի է գրտնակել յուղաթղթի վրա: Բարձ կողքերով տապակի մեջ տեղափոխել: Լցնել ցանկացած միջուկ.

  • ջեմ
  • մուրաբա
  • կաթնաշոռ
  • չիր
  • թարմ մրգեր և հատապտուղներ:

Ուղղակի ծալել խմորի եզրերը միջուկի վրա, իսկ երբ հմտանաք, կարող եք հյուսք անել:

Գրտնակել խմորի փոքր կտորը, կտրատել նեղ գծիկների և դրանցով թխվածքի վրա ցանց անել: Հարել դեղնուցը 1 գդալ կաթի հետ և քսել պիրոգին:

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի և թխել 30-35 րոպե, որ ոսկեգույն կեղև ստացվի:

Вкусный пирог с вареньем » Рецепты - готовим дома | «Наобед.kz»

Բարի ախորժակ:

 

Rate article