«Վանի սիսեռապուրի» պատրաստման եղանակն ու բուժիչ նշանակությունը

ANIMALI CELEBRI

Անհրաժեշտ բաղադրիչները

  • Նախապես 8-10 ժամ ջրում պահած սիսեռ 250գ.
  • գառան միս՝ 300գ, գլուխ սոխ՝ 120գ, լոլիկ՝ 150g.
  • մարվանդակի ճաղ(քարաուզ)՝ 40գ.
  • կանաչ ոլոռ՝ 50գ.
  • հալած յուղ կամ բուսական յուղ120գ .
  • գազար՝ 40գ.
  • գետնախնձոր(կամ կարտոֆիլ)՝ 100գ.
  • թարմ քաղցր բիբար՝ 40գ.
  • սև սալորի չիր՝ 20գ.
  • կարմիր և սև պղպեղ, աղ.
  • թարմ կամ չոր ծոթրին(ծիթրոն), համեմ, սամիթ.
  • ալյուր՝ 40գ.

Պատրաստման եղանակը
Գառի միսը լավ խաշել, ապա հանել և դնել մի կողմ: Եռացող արգանակի մեջ լցնել թրջաց սիսեռը և թողնել մինչև եփելը: Այնուհետև ավելացնել լվացած և կտրտած գազարը, մարվանդակի ճաղը, գետնախնձորը(կամ կարտոֆիլը),  թարմ քաղցր բիբարը, սև սալորի չիրը(վերջինս կարելի է փոխարինել մանր կտրտած 25գ սերկևիլով): Գետնախնձոր(կամ կարտոֆիլ) եփելուց հետո լցնել աղը, կարմիր և սև պղպեղը, ալրախյուսը: Այնուհետև գլուխ սոխով և կեղևահան արած, կտրտած լոլիկով պատրաստել սոխեռած, լցնել ապուրի մեջ, ավելացնել գառի միսը և կանաչ ոլոռը:
Մատուցելիս ավելացնել մանր կտրտած կանաչին:

 

Բուժիչ նշանակությունը

Նպաստում է արյան ճնշման կարգավորմանը, պարբերական գլխացավերի անցկացմանը, օգտակար է սրտային հիվանդությունների դեպքում:

 

Rate article