Պարզ և արագ պատրատվող շոկոլադե տորթ․ ամեն ինչ խառնում ենք և պատրաստ է

ANIMALI CELEBRI

Շոկոլադե բիսկվիթ՝ նուրբ շոկոլադե կրեմով, այն ձեզ միանշանակ դուր կգա։ Առավել ևս, որ շատ հեշտ է պատրաստվում։

Картинки по запросу "Простой и быстрый в приготовлении шоколадный торт. Все смешал и готово"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 6ճ․գ․
  • թթվասեր՝ 3ճ․գ․
  • ձեթ՝ 0,5 բաժակ
  • ալյուր՝ 9ճ․գ․
  • կակաո՝ 5ճ․գ․
  • փխրեցուցիչ՝ 2,5թ․գ․
  • աղ՝ 0,25թ․գ․

կրեմի համար․

  • փափուկ կաոնաշոռ՝ 400գ
  • թթվասեր՝ 100գ
  • խտացրած կաթ՝ 250գ
  • կակաո՝ 5ճ․գ․

ջնարակի համար․

  • սև շոկոլադ՝ 100գ
  • կաթ՝ 4ճ․գ․
  • կարագ՝ 60գ

կորժերը թրջելու համար․

  • ջուր՝ 100մլ
  • շաքարավազ՝ 50գ
  • կոնյակ՝ 20գ

Պատրաստման եղանակ․

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 200 ջերմաստիճանի։

Խմորը պատրաստելու համար ալյուրը միացնել  կակաոյի, փխրեցուցիչի, աղի հետ։

Ձուն հարել շաքարավազի, թթվասերի և ձեթի հետ, խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։

Մաղելով լցնել ալյուրով խառնուրդը՝ հեղուկ զանգվածի մեջ և հարել՝ հարիչի ցածր արագությամբ։

Տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։

Թխել 10-15 րոպե։ Երբ սառի, հանել յուղաթուղթը և բաժանել բիսկվիթը 4 կորժի։ Եզրերը կտրել և փշրել։

Եփել օշարակը՝ նշված բաղադրիչներից և դրանով թրջել կորժերը։

Կրեմի համար խառնել թթվասերն ու կաթնաշոռը, ավելացնել կակաոն և խտացրած կաթը։ Խառնել փայտե գդալով և հետո հարել, որ օդային զանգված ստացվի։

Հավաքել տորթը․կորժերին հերթականությամն կրեմ քսել և դնել միմյանց վրա։

Պատրաստել ջնարակը՝ խառնելով նշված բաղադրիչները և եփելով։ Սառած ջնարակը լցնել տորթի վրա։

Մի քանի ժամ տորթը թողնել սառնարանում և մատուցել։

Բարի ախորժակ։

 

 

 

Rate article