Պատրաստում ենք Տոնական Զատկի Չամիչով Փլավ Լավաշով և չրերով (Տեսանյութ)

ANIMALI CELEBRI

Այսօր Զատկի չրերով չամիչով լավաշով փլավ ենք պատրաստելու, ներկայացնելու եմ իմ պատրաստման և մատուցման պարզ տարբերակը։

Զատկի չամիչով փլավ լավաշով Բաղադրիչները

  • Չրեր և չամիչ — 100-ական գրամ
  • Բրինձ — 200 գրամ
  • Լավաշ — մի քանի կտոր
  • Կարագ — 50 գրամ

Զատկի չամիչով փլավ լավաշով Բաղադրիչները

  • Չիր ու չամիչի իսկական տոն է, այսօր մեր խոհանոցում
  • Ինչքան չիր ունենք տանը այսօր կօգտագործենք՝ ծիրան, խնձոր, սալոր, անգամ բաղդադի քաղցր խուրման, թթու լավաշն ու դարչինի ձողերը մեզ այսօր հրաշալի փլավ ստանալու հնարավորություն կընձեռեն
  • Լավ լվանանք բոլորը
  • Մինչ այդ բրինձը դնենք խաշելու
  • Այսօր վերցրել եմ 200 գրամ բրինձ մեկ բաժակ, որին երկու բաժակ եռման ջուր պետք կգա, ջուրը եռալուց հետո 1 թեյի գդալ աղ կանենք ջրի մեջ և բրինձը այդ ժամանակ կլցնենք․ սովորաբար երկար բրինձ եմ օգտագործում այս փլավի համար՝ այն հատիկ-հատիկ է մնում և գեղեցիկ է ստացվում
  • Մինչ բրինձը կեփվի մենք չրերը կտրատենք, կարելի է և առանց կտրատել օգտագործել, բայց ես սիրում եմ մի փոքր մանրացված, շերտատված տարբերակով այս փլավի մեջ
  • Զատկի սեղանին չամիչով փլավը ողջ մարդկության խորհրդանիշն է, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, այդպես են ասում։ Չնայած մեր հին ավանդույթներից է նաև հարսանիքներին այս փլավը որպես տոնական ուտեստ մատուցելը
  • Չամիչն էլ ավելացնենք, կարելի ցանկացած գույնի և ձևի չամիչ ավելցանել, գեղեցիկ կլիներ նաև սև երկար չամիչները
  • Չիրն ու չամիչը ես ձիթայուղով չեմ տապակում, այլ համեղ փլավ կամ ուտեստներ ստանալու համար միշտ համեղ կարագ եմ օգտագործում
  • Պրեզիդենտ կարագի կես տուփը լրիվ բավարար է՝ 100 գրամ այսինքն
  • Վերջում նաև չմոռանամ ավելացնել դարչինի ձողերը, որը յուրահատուկ լրացուցիչ համ կփոխանցի
  • Պարտադիր աղ ենք անում և դնում գազօջախին տապակվելու
  • Արդեն այս ընթացքում մեր բրինձը խաշվեց, շատ պետք չէ խաշել մոտ 10 րոպեն լրիվ բավարար է
  • Ջրքամենք, կարելի է մի փոքր սառը ջրով ցողել, հատիկները լրիվ առանձնացնելու համար
  • Արդեն չիրն ու չամիչը լավ տապակվել են, ջրքամած բրինձը ես մի փոքր էլ տապակում եմ այս զանգվածի հետ
  • Կարելի է և խաշած բրինձը բրգաձև լցնել ափսեի մեջ և կենտրոնում լցնել այս զանգվածը լավայի պես, բայց տապակվելով համը լրիվ այլ է ստացվում
  • Փլավն ինքնին արդեն հաջողված է՝ այն մատուցելու գեղագիտական կողմը արդեն ամեն մեկը ինքն է որոշում, այսօր այսպես մատուցենք՝ կավե մատուցարանի մեջ լավաշ փռենք և փլավը լցնենք մեջը, կարելի է այն ջեռոցում մի տաս րոպե պահել, կավն էլ կտաքանա լավաշն էլ հաճելի կչորանա, այդպես այս փոքրիկ տարբերակով եմ արել, կարող եք և այս անգամ այսպես նորարար կերպով մատուցել, բոլորին մեկական փոքրիկ կավե ափսեով տաք-տաք վիճակում
  • Կարելի է և ջեռոցից հանելուց հետո շուռ տալ և տորթ ստանալ լավաշե ծածկոցով
  • Մի խոսքով մենք ազատ ենք մեր սեփական խոհանոցում մեր երևակայության հետ։

Պատրաստում ենք Տոնական Զատկի Չամիչով Փլավ Լավաշով և չրերով Տեսանյութ

աղբյուրը

Rate article