Պատրաստում ենք «ՌաՖաելլո». Անչափ համեղ, էժան և շատ

ANIMALI CELEBRI

Նախապես ասենք, որ այս «Ռաֆաելլոն» պատրաստելու համար եփելու կարիք չկա:

70 հատ «Ռաֆաելլո» ստանալու համար ձեզ պետք կգա

  1. Խտացրած կաթ – 1 բանկա (200 գր.)
  2. Սերուցքային կարագ – 1 տուփ (200 գր.)
  3. Վանիլ (կարելի է կոնյակ) – ըստ ճաշակի
  4. Կոկոսի քերուկ – 200 գր.
  5. Նուշ – 1 բաժակ

Պատրաստումը

  • Սենյակային ջերմաստիճանում փափկած սերուցքային կարագը տրորել պատառաքաղով:
  • Կարագը խառնել խտացրած կաթի հետ, ավելացնել վանիլ (կամ կոնյակ) և կոկոսի քերուկի կեսը (100 գր.):
  • Զանգվածը լավ հարել, որ ստանաք միաձույլ կրեմ:
  • Ստացված կրեմը դնել սառնարան մեկ օր: Մեկ օր անց հանել թանձրացած կրեմը և ձև տալ:
  • Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1թ/գ կրեմ, մեջը նուշ դնել և ռաֆաելլոյի կոնֆետների ձև տալ:
  • Պատրաստի կոնֆետները պատել մնացած կոկոսի քերուկով (100 գր.), տեղավորել գեղեցիկ տուփի կամ հարմար ափսեի մեջ և դնել սառնարանում:

Կոնֆետները մատուցել սառը վիճակում, քանի որ սենյակային ջերմաստիճանում դրանք կհալվեն (թեպետ չեն հասցնի, քանի որ ակնթարթորեն անհետանում են):

Rate article