Ոչ քաղցր ռուլետ՝ ամենահասարակ բաղադրիչներից․․․ ընտանիքս պաշտում է այս համեղությունը

ANIMALI CELEBRI

Եթե ցանկանում եք որևէ հետաքրքիր ու համեղ, սակայն նոր և առանձնահատուկ ուտեստ պատրաստել, ուրեմն այս ռուլետը դուր կգա ձեզ։ Այն շատ գեղեցիկ տեսք ունի, իսկ ախորժելի բույրի և համի մասին խոսելն ավելորդ է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 600գ գազար
  • 10գ կարագ
  • 5 ձու
  • 1թ․գ․ աղ՝ ոչ լիքը գդալ
  • սև պղպեղ
  • ձեթ

Միջուկի համար․

  • 300գ պինդ պանիր
  • մի քանի պճեղ սխտոր
  • մի քանի գդալ մայոնեզ

Պատրաստման եղանակ․

Գազարն անցկացնել մանր քերիչով և լցնել խորը տարայի մեջ։

Տաքացնել թավան, մեջը ձեթ լցնել և մի քիչ կարագ։ Գազարն ուղարկել մեջը, փակել կափարիչը և շոգեխաշել մոտ 15 րոպե։

Պատրաստի գազարը հանել թավայից և թողնել, որ սառի։

Առանձնացնել հավկիթների դեղնուցներն ու սպիտակուցները։ Դեղնուցները միացնել գազարի հետ, ավելացնել պղպեղ և խառնել։

Սպիտակուցները հարել՝ աղ ավելացնելով։ Պիտի ստացվի փքուն փրփուր։

Մաս-մաս ավելացնել փրփուրը հիմնական զանգվածին։ Խառնել միայն գդալով՝ ներքևից վերև։

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը հավասարաչափ բաշխել գազարից զանգվածը։

Նախապես տաքացրած ջեռոցի մեջ ուղարկել տապակը։ Թխել կորժը 180 ջերմաստիճանի ներքո՝ 15 րոպե։

Պատրաստի գազարով կորժը հանել տապակից, թողնել, որ լիարժեք սառի։

Պատրրաստել միջուկը․ քերել պանիրը, ճզմել մեջը սխտորը, ավելացնել մայոնեզն ու լավ խառնել։

Կորժին միջուկ քսել և փաթաթել ռուլետի պես։

Ռուլետը փաթաթել յուղաթղթով և 60 րոպեով ուղարկել սառցարանը։

Հանել, կտրատել և մատուցել։

Բարի ախորժակ։

 

Rate article