Այսօր պատրաստելու ենք ընտիր Շերտավոր խմոր, որը չստացվելու ոչ մի տարբերակ չունի, անգամ սկսնած թխողները հենց առաջին անգամից կստանան պղպղջակներով գրդնակվող խմոր և հրաշալի շերտերով թխվածք։
Բաղադրիչներն էլ բավականին պարզ են, ընթացքում կտեսնեք։
Contents
Շերտավոր Խմոր Բաղադրիչներ
- Ձվի դեղնուց — 3 հատ
- 3 բաժակ գոլ ջուր
- Ձիթայուղ — 1 բաժակ — 200 գրամանոց
- Քացախ — 1 ճ․ գդ․
- Լիմոնի աղ — 0,5 թ․ գդ․
- Աղ — 1 թ․ գդ․
- Ալյուր — 1կգ․ մոտ, այնքան որ ստացվի փափուկ ձեռքերին չկպնող խմոր
- Կարագ — 750 գրամ
Շերտավոր Խմոր Պատրաստման եղանակը
- 3 ձվի դեղնուցը առանձնացնենք, մի փոքր խառնենք
- Պետք է ավելացնենք 3 բաժակ գոլ ջուր, բաժակի չափսը 200 գրամ է
- Յուրաքանչյուր բաղադրիչը լցնելուց հետո խառնում ենք և անցնում հաջորդին
- Նույն բաժակով լիքը ձիթայուղ ենք լցնում
- Այնուհետև քացախ 1 ճաշի գդալ
- Որին կհաջորդի 1 թեյի գդալ աղը, կարելի է և ավելի քիչ ավելացնել աղ
- Կես թեյի գդալ լիմոնի աղ ենք լցնում, դա շերտավոր խմորի պարտադիր բաղադրիչն է, կարելի է ասել
- Այժմ սկսում ենք ալյուրը լցնել այնքան, որ ստացվի փափուկ ձեռքերին չկպնող խմոր, մոտավորապես 1 կիլոգրամ է լինելու
- Սկզբնական կարելի է 2-3 բաժակ լցնել, ապա պարբերաբար ավելացնել խառնելով ըստ անհրաժեշտության
- Սեղնանին ավելի հարմար է․ շարունակենք սեղանի վրա
- Երբ արդեն խմորը կհավաքվի և չի կփչի մատներին, արդեն կարող ենք գլանակաձև զանգվածը մեր, բաժանել 6 մասի
- 6 գունդը իդեալական է այս չափաբաժնի համար, որպեսզի հետագայում էլ հեշտ լինի բացելը
- Գնդում ենք յուրաքանչյուր չափաբաժինը և սկուտեղը ալրոտում ենք և շարում վրան
- Կերակրի թաղանթով անպայման ծածկենք, կարող ենք նաև յուրաքանչյուրը առանձին առանձին ցելոֆոնապատենք, բայց այս կերպ էլ շատ հարմար է, վրան էլ սրբիչով կծածկենք և մեկ ժամով կդնենք կողքի, որպեսզի խմորը հանգստանա
- Մեկ ժամ անց արդեն պետք է կարագով լցոնենք, բառիս բուն իմաստով, այս փուլում գրդնակ չենք օգտագործում, պարզապես մի փոքր ալրոտենք տարածքը և խմորը մատներով բացենք մի փոքր
- Կես տուփ փափկած կարագը 200-225 գրամ դնում ենք այս խմորե շրջանակի կենտրոնում, մի փոքր տարածում մատներով և փակում մեր լցոնած գունդը ահա այսպես
- Բոլոր գնդերը կարգավորելուց հետո, դե կարագով լցոնելուց և ցելոֆոնապատելուց հետո թողնում ենք մեկ ժամով հանգստանա
- Մեկ ժամ անց արդեն պետք է առաջին անգամ բացենք՝ գրդնակենք
- Գրդնակում ենք մեծ տրամագծով որքան հնարավոր է, այն պետք է ծալենք հետևյալ սկզբունքով, աջից դեպի կենտրոն բերենք և նույնն էլ ձախից, այնպես, որ իրար վրա չնստեն եզրերը և հատվեն ուղիղ կենտրոնում
- Ապա վրա ենք բերում և ծալում ենք հենց կենտրոնից
- Շերտավոր խմորի դեպքում ամեն նրբություն պետք է հաշվի առնել, քանի-որ անգամ ծալելու ձևից կախված խմորի որակը կարող է ընկնել
- Ահա այսպես իրար վրա բերելով, նորից հետևելով, որ ծալքերը իրար վրա չընկնեն ծալում ենք, կրկին շարում սկուտեղի վրա և նորից պետք է թողնենք մեկ ժամով հանգստանալու սենյակային ջերմաստիճանում
- Այս ընթացքում դեռ սառնարան դնելու կարիք չկա
- Մեկ ժամ անց երկրորդ անգամ ենք բացելու
- Եվս մեկ նրբություն, մինչև գրդնակել սկսելը հարկավոր է մատներով մի փոքր տարածել այնպես, որ աջ և ձախ կողմերից շերտերը հնարավորինս չլղոզվեն և հնարավորինս երկար ժամանակ պահպանվեն գրդնակելու ընթացքում
- Հերթական անգամ բոլոր գնդերը բացել և նշված սկզբունքով փակելուց հետո կրկին թողնում ենք մեկ ժամ սենյակային ջերմաստիճանում հանգստանալու
- Այո, շերտավոր խմոր պատրաստելիս պետք է զինվել մեծ համբերությամբ և սիրով պատրաստել խմորը, որպեսզի թխվածքի յուրաքանչյուր շերտ լավ բացվի
- Երրորդ անգամ ենք բացում և փակում մեկ ժամ անց, ձեզ չխճճվելու համար նաև գրավոր նշել եմ, այո սա երրորդ անգամն է
- Եթե պատրաստվում եք անմիջապես թխվածք թխել, ապա երրորդ անգամ բացել փակելուց հետո սենյակային ջերմաստիճանում կթողնենք ևս մեկ ժամ խմորին հագստանալու և նոր կսկսենք թխել
- Իսկ եթե հաջորդ օրն եք պատրաստվում թխել որևէ շերտավոր թխվածք, ապա սկուտեղով ցելոֆանապատ գիշերը թողեք սառնարանում
- Եթե ամբողջը չեք թխելու, և մի քանի օր կամ ընդհուպ մինչև ամիս կարիք չեք ունենալու թխելու մնացած գնդերը, ապա անմիջապես երրորդ անգամ բացելուց հետո արդեն պահեք սառցախցիկում
- Խոստանում եմ ձեզ մեր պատրաստած այս խմորից շատ գեղեցիկ շերտավոր գաթայի կտրվածքներ ներկայացնել մեր հաջորդ տեսանյութերից մեկում