Շատ քչերն են հավի իսկական համեղ համը զգացել․ պարզապես պետք է մինչ եփելը ՍԱ խառնել հավի հետ

ANIMALI CELEBRI

Բաղադրամասեր

հավ ամբողջական — 1 հատ
աղ — 2 թ/գդ, պղպեղ սև — 1 թ/գդ
ուրց — 1 թ/գդ, բուսայուղ — 2 թ/գդ
գարեջուր — 1 բանկա, թթվասեր — 5 ճ/գդ
Պատրաստման եղանակ

Փոքր ամանի մեջ խառնում ենք բուսայուղը, թթվասերը, աղը, պղպեղն ու ուրցը և քսում ենք հավին:

Գարեջրի բանկան լավ լվանում ենք և դատարկում պարունակության 1/3 մասը: Այնուհետև գարեջուրը դնում ենք ձևամանի մեջ և վրան հագցնում հավը:

Ձևամանը 10 րոպեով տեղափոխում ենք 250 աստիճան տաքացրած ջեռոցը, այնուհետև ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի և հավը եփում 60-70 րոպե:

Եփվելիս միսը ջուր է արտազատում, որը կարող ենք ընթացքում շերեփով լցնել մսի վրա: 40-45 րոպե անց միսը ծածկում ենք փայլաթիթեղով և 10-15 րոպե այդպես եփում: Մատուցելիս կտորների ենք բաժանում և վայելում

Աղբյուր

Rate article