Շատ նրբահամ և համեղ դդմիկով կոտլետներ․ հիանալի բաղադրատոմս

ANIMALI CELEBRI

Դդմիկը պետք է շատ օգտագործել ուտեստներում, քանի որ այն հարուստ է տարբեր միկրոտարրերով, պեկտիններով և ասկորբինաթթուներով։ Դա է պատճառը, որ այդքան շատ բաղադրատոմսեր կգտնեք մեր կայքի «Խոհանոց» բաժնում, որտեղ օգտագործվում է դդմիկը։

Այսօր պատրաստելու ենք դդմիկով կոտլետ, որը ստացվում է շատ նրբահամ, խրթխրթան, ոսկեգույն և համեղ։

Դդմիկով կոտլետ — Բաղադրատոմս

Դդմիկ 2 հ․
Գազար 1 հ․
Խառը կանաչի
Սխտոր 2 պճեղ
Ձու 2 հ․
Ալյուր 150 գր․
Դդմիկով կոտլետ — Պատրաստման եղանակը

Դդմիկն անցկացնել բարակ քերիչով։ Լցնել ցանցի մեջ և վրան աղ ցանել, որ ավելորդ ջուրը դուրս տա։ Գազարը նույնպես անցկացնել քերիչով և դնել մի կողմ։

Մի կապ խառը կանաչի կտրտել։

Հիմա հավաքում ենք դդմիկով կոտլետի համար նախապատրաստած բոլոր բաղադրիչները։

Տարայի մեջ լցնում ենք ջրքամված դդմիկը, քերիչով անցկացված գազարը, սխտոր ենք ճզմում, ձուն, ալյուրը, աղ պղպեղ ցանում վրան, կտրատած կանաչին լցնում և մի լավ խառնում ենք զանգվածը։

Կրակի վրա տաքացրած թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում և գդալ-գդալ զանգվածը լցնում ենք թավայի մեջ։ Քանի որ դդմիկով կոտլետները շատ նուրբ են, այն երկար չենք պահում կրակի վրա․ յուրաքանչյուր կողմից 1-2 րոպեն լրիվ բավարար է, որ ոսկեգունի։

Մատուցում ենք տաք վիճակում, թեպետ այս կոտլետները անգամ սառը վիճակում էլ շատ համեղ են։

Բարի ախորժակ։

Rate article