Շատ համեղ և թարմացնող վարունգով աղցան

ANIMALI CELEBRI


Ամռան տապին օրգանիզմն ավելի շատ թեթև բանջարեղենային աղցանների պահանջ է ունենում։ Այսօր EnterTrain–ը մի հենց այդպիսի՝ վարունգով աղցան է ներկայացնում։ Սառը, խրթխրթան և թարմացնող այս աղցանը ձեզ անտարբեր չի թողնի։

 

Անհրաժեշտ բաղադրիչներ

8 վարունգ
1 փոքր կապ թարմ անանուխ
1 կապ սամիթ
1 գլուխ սոխ
200 գր. հունական յոգուրտ կամ մածուն
2 ճ.գ. յուղոտ թթվասեր
2. ճ.գ. լիմոնի հյութ
2 պճեղ սխտոր
0.5 թ.գ. աղ
Մի պտղունց շաքարավազ
Սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
1 ճ.գ. ձիթայուղ
1 թ.գ. ջուր


Պատրաստման եղանակը

1. Լավ լվացեք վարունգը, ծայրերը կտրեք և եթե այն շատ մատղաշ չէ՝ հեռացրեք կեղևը։

2. Օղակներով կտրատեք՝ մոտ 3 մմ հաստությամբ և լցրեք խորը թասի մեջ։

3. Կիսալուսնաձև կտրատեք սոխը։

4. Մանր կտրատեք և մյուս բաղադրիչներին ավելացրեք անանուխն ու սամիթը։

5. Սխտորը մանր կտրատեք և առանձին փոքր թասի մեջ լցրեք։

6. Սխտորի վրա ավելացրեք յոգուրտը, թթվասերը, լիմոնի հյութը, ձիթայուղը, ջուրն ու համեմունքները և լավ խառնեք։

7. Այս զանգվածը լցրեք բանջարեղենի վրա և խառնեք։ Բարի ախորժակ։

Աղբյուր

Rate article