Շատ համեղ խմոր տարբեր միջուկներով կարկանդակների համար

ANIMALI CELEBRI

1425642_648113235240310_1219103139_n

ԽՄՈՐ

1.5 բաժակ ալյուրը 75 գ կարագի հետ լավ տրորել, կես բաժակ գոլ կաթի մեջ լուծել 4 գ չոր խմորիչ, լավ խառնել, ավելացնել կես թ. գդալ աղ, 1 հատ ձու, խառնել, լցնել ալյուրով զանգվածի վրա և հունցել չկպչող խմոր: Խմորը դնել տոպրակի մեջ ու 40 րոպեով թողնել (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ) սառնարանում, 40 րոպեից մեր խմորը ուռած-փքված սպասում է լցոնվելուն և թխվելուն: Կարող եք մինչև 5 ժամ թողնել սառնարանում: Խմորից կտորներ պոկել, գրտնակել, լցոնել: Ծայրերն ամրացնել, երեսին ձու քսել և թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը:

ՄԻՋՈՒԿ՝

969430_648113185240315_708514501_n

1. Կարելի է լցոնել կարտոֆիլով պյուրեով, որին կարելի է ավելացնել տապակած սոխ կամ թարմ համեմ ու կանաչ սոխ:

2. Սունկը մանր կտրատել սոխով տապակել, ավելացնել սև պղպեղ, համեմի աղացած սերմ, աղ, սառչելուց հետո ավելացնել քերած յուղոտ պանիր:

3. Սպանախը եփել, լավ ջրքամել, սոխը տապակել, ավելացնել սպանախին, աղ, սև պղպեղ ավելացնել: Սպանախը շատ համեղ է ֆետա պանրով, հետևաբար կարելի է ֆետա պանիր ավելացնել սպանախով միջուկին:

1466310_648113168573650_500982164_n

Rate article