Մեր ընտանիքի սիրելի կարկանդակները. պատրաստում եմ ջեռոցում… միջուկն ուղղակի անմահական է

ANIMALI CELEBRI

Հավատացնում ենք, որ կարկանդակները կգերեն ձեզ իր բույրով ու համոv: Խմորը ստացվում է փափուկ ու փքուն, իսկ միջուկը՝ հյութեղ ու ախորժելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 500գ
  • չոր խմորիչ՝ 1թ.գ.
  • կաթ՝ 250մլ
  • ձու՝ 1 հատ
  • կարագ՝ 100գ
  • շաքարավազ՝ 1թ.գ.
  • աղ՝ 1թ.գ.

միջուկի համար՝ 

  • եփած հավի փափկամիս՝ 400գ
  • լոլիկ՝ 1 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • քերած պանիր՝ 100գ
  • մայոնեզ՝ 3ճ.գ.
  • աղ, պղպեղ

ფაფუკი ფუნთუშები წვნიანი ქათმის შიგთავსით

 

Պատրաստման եղանակ.

Գոլ կաթին ավելացնել աղն ու շաքարավազը: Լցնել ձուն, չոր խմորիչն ու խառնել:

Այնուհետև մաս-մաս ավելացնել ալյուրը, փափկած կարագը և խմոր հունցել:

Խմորը տեղափոխել ալյուրոտ սեղանին և շարունակել հունցելը: Այն պիտի ստացվի ոչ կպչուն, հարթ ու փափուկ:

Խմորը դնել խորը տարայի մեջ ու ծածկել տոպրակով: Թողնել տաք տեղում՝ 1.5-2 ժամ:

Եփած հավի միսը մանրացնել, ավելացնել կտրատած սոխը: Լցնել մայոնեզը, աղն ու պղպեղը:

Խմորը գրտնակել՝ 3-4մմ հաստությամբ, ուղղանկյունների բաժանել՝ մոտ 9*12սմ կտորների:

Յուրաքանչյուր կտորի եզրին մի քանի կտրվածք անել: Առանց կտրվածքների եզրին դնել հավի մսով միջուկ, 1-2 կտոր լոլիկ և մի քիչ քերած պանիր: Փաթաթել ռուլետի պես և կարկանդակ ձևավորել: Ձու քսել և քունջութ ցանել:

Դնել տապակի մեջ և ուղարկել մինչ 170 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը, թխել 30-35 րոպե:

Բարի ախորժակ:

 

Rate article