Մեղրով տորթի նոր բաղադրատոմս․ այս կերպ պատրաստած կորժերը ստացվում են փափուկ և շատ նուրբ

ANIMALI CELEBRI

Պատրաստելով այս թխվածքը՝ կրկին կհամոզվեք, որ այն լավագույններից մեկն է։

 

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարագ՝ 100գ
  • շաքարավազ՝ 120գ
  • ձու՝ 3 հատ
  • մեղր՝ 250գ
  • քացախով մարած սոդա՝ 1թ․գ․
  • ալյուր՝ 350գ

կրեմի համար․

  • սերուցք 33%-35%՝ 500մլ
  • թթվասեր 30% — 40%՝ 750գ
  • շաքարի փոշի՝ 120գ
  • վանիլին
  • սերուցքի խտացուցիչ

Похожее изображение

Պատրաստման եղանակ․

Բացի ալյուրից բոլոր բաղադրիչները լցնել փոքր կաթսայի մեջ և դնել եռացող ջրով կաթսայի վրա։

Կաթսայի պարունակությունն անդադար խառնելով՝ տաքացնել։ Հենց ամեն ինչ հալվի, եփել 5 րոպե և հանել կրակից։

Աստիճանաբար ավելացնել ալյուր՝ անդադար խառնելով։ Թույլ խմոր է ստացվում։ Խմորով կաթսան պետք է ծածկել կափարիչով և թողնել սառնարանում՝ 8-12 ժամ։ Հարմար է խմորը պատրաստել երեկոյան, իսկ առավոտյան թխել կորժերը։

Խմորը բաժանել 8 հավասար մասերի, թողնել 2-3 կտորը, մնացածը պահել սառնարանում, որպիսի դրանք չհասցնեն փափկել, մինչև թխվում են առաջինները։

Խմորը գրտնակել յուղաթղթի վրա, որին նախօրոք ալյուր եք ցանել։ Գրտնակելու ընթացքում անհրաժեշտ է քիչ-քիչ ալյուր լցնել, քանի որ խմորը շատ փափուկ է։

Պետք է թխել 3 թղթի վրա․ մինչ թխվում է առաջինը, նախապատրաստեք մյուս 2 կորժերը։

Կտրել կորժը 25սմ տրամաչափով ափսեի օգնությամբ, իսկ կողքի մասերը պահել՝ թխվածքը զարդարելու համար։

Կորժերը թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 5 րոպե։

Թխել խմորի բոլոր կտորները։

Կրեմի համար հարել սառեցրած սերուցքը՝ 1-2 րոպե, աստիճանաբար ավելացնել վանիլին և 2 տուփ խտացուցիչ, կարելի է նաև առանց դրա։

Առանձին հարել թթվասերը՝ ավելացնելով շաքարի փոշին, խառնել սերուցքի հետ և խառնել գդալով։

Վերջ, կրեմը պատրաստ է, արդեն կարելի է հավաքել տորթը։

Կրեմ քսել բոլոր շերտերին, իսկ վերջում էլ պատել փշուրով։

5-6 ժամ պահել սառնարանում և վայելել։

Картинки по запросу Польский медовик

Բարի ախորժակ։

 

Rate article