Մարինացված բանջարեղեն ձմռան համար… հասցրեք պատրաստել…

ANIMALI CELEBRI


Կիսվում ենք մարինադի հրաշալի տարբերակով…համեղ է և պարզ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

սոխ և գազար
վարունգ և դդմիկ
կաղամբ և լոլիկ
կանաչի և սխտոր
համեմունքներ
Այս բանջարեղենի քանակը վերցրեք ըստ ձեր ճաշակի: Ամեն ինչ կախված է նրանից, թե քանի բանկա եք ցանկանում փակել:

Բանջարեղենը դրեք բանկաների մեջ, եռման ջուր լցրեք: Մոտ 15 րոպե անց ջուրը լցրեք կաթսայի մեջ և դրեք կրակին:

6լ մարինադի համար անհրաժեշտ է.

8 ճ.գ. աղ
15 ճ.գ. շաքարավազ
Դանդաղ կրակի վրա հեղուկը հասցնել եռման աստիճանի և լցրեք բանկաների մեջ: 3լ բանկայի մեջ 4ճ.գ. 9% քացախ ավելացնել և փակել: Փաթաթել և շուռ տալ բանկաները, թողնել սենյակում՝ մինչ դրանց լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:

Rate article