Մայրս 90-ականներին հաճախ պատրաստում էր այս պրյանիկից… հիմա էլ ես եմ թխում ընտանիքիս համար

ANIMALI CELEBRI

Եթե սառնարանում մի քիչ մածուն է մնացել, ուրեմն պատրաստեք ամենահամեղ ու ախորժելի տնական պրյանիկը:

Картинки по запросу "Быстрые пряники"

Ներկայացնում ենք 90-ականներին ամենատարածված ու հայտնի բաղադրատոմսը: Թխվածքն այնքան համեղ է ստացվում… ուղղակի աննկարագրելի է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 350մլ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • դեցնուց՝ 2 հատ, սպիտակուց՝ 1 հատ
  • մեղր՝ 1ճ.գ.
  • ձեթ՝ 3ճ.գ.
  • սոդա՝ ոչ լիքը 1թ.գ.
  • ալյուր՝ մոտ 4 բաժակ

ջնարակի համար.

  • սպիտակուց՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 3ճ.գ.

Картинки по запросу "Быстрые пряники"

Ինչպես պատրաստել տնական պրյանիկը.

Դեղնուցներն ու մի սպիտակուցը, նաև մեղրը հարել շաքարավազի հետ, ավելացնել մածունն ու ձեթը: Եվս մի անգամ թեթևակի հարել

Ավելացնել մաղած ալյուրն ու սոդան՝ առանց մարելու: Խմոր հունցել:

Գրտնակել այն՝ 1սմ հաստությամբ շերտ ստանալով, փոքր բաժակով շրջանակներ կտրել և դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, միմիյանցից քիչ հեռու: Թխել 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 25 րոպե:

Մինչ թխվում են պրյանիկները, պատրաստել ջնարակը: Դրա համար հարել 1 սպիտակուցը 3ճ.գ. շաքարավազի հետ, մինչ շաքարավազը լիարժեք կլուծվի: Շատ երկար մի հարեք, միայն պետք է, որ ստացվի սպիտակ զանգված, այլ ոչ թե փրփուր:

Ջեռոցից դեռ նոր հանած պրյանիկներին ջնարակ քսել սիլիկոնե վրձինով, ցանկալի է 2 շերտով, և նորից ուղարկել ջեռոցը: 10 րոպեն բավական է լիարժեք պատրաստ լինելու համար:

Картинки по запросу "Быстрые пряники"

Բարի ախորժակ:

Rate article