Ճապոնական բուլկիներ. Ձեր երեխաները շատ կհավանեն

ANIMALI CELEBRI

Ճապոնական բուլկիներ. Ձեր երեխաները շատ կհավանեն

Բաղադրիչներ` Կաթ — 260մլ, Շաքարավազ — 6 ճ/գ, Ալյուր — 370գր., Խմորիչ-7գր., Ձու- 2 հատ, Աղ-1թ/գ, Կարագ- 50գր., Դարչին-0,5թ/գ

Պատրաստումը

100մլ կաթը և 20գր ալյուրը հարմար ամանի մեջ լցրեք և դրեք թույլ կրակին՝ անընդհատ խառնելով, մինչև կստացվի պուդինգ հիշեցնող զանգված: Վերցրեք կրակից, թողեք հովանա:

Այդ ընթացքում խառնեք խմորիչը մնացած կաթի և 2ճ/գ շաքարավազի հետ: Թողեք այն այդպես մնա 10-15 րոպե: Մաղեք մնացած ալյուրը, ավելացրեք աղը և խառնեք: Այնուհետև կոտրեք ձվերը, ավելացրեք խմորիչով կաթը և կրակի վրա պատրաստածը:
Հարիչով հարեք 5 րոպե կամ ձեռքով՝ 10րոպե: Ավելացրեք 10գր կարագ և խառնեք: Խմորը պետք է լինի էլաստիկ: Թողեք խմորը հանգստանա: Այն պետք է երկու անգամ ավելի բարձրանա:

Խառնեք դարչինը շաքարավազի և մնացած կարագի հետ: Կարող եք պատրաստել բուլկիները նկարում պատկերված ձևով կամ ձեր ցանկացած ձևամաններում: Դարչինի խառնուրդը, մինչև ջեռոցը դնելը, քսեք բուլկիների վրա:

Rate article