Հավի մսով նոր շերտավոր աղցան՝ «Երիցուկի դաշտ»․․․ վառ, գեղեցիկ, գարնանային․․․

ANIMALI CELEBRI

Առաջարկում ենք պատրաստել հավի մսով նոր հետաքրքիր աղցան, որի համար պահանջվում են հաշված բաղադրիչներ։

Картинки по запросу "Слоеный салат «Ромашковое поле»"

Անհրաժեշտ է․

  • երկար բրինձ, կես բաժակ
  • հավի կրծքամիս՝ 2 հատ
  • գազար՝ 2 հատ
  • վարունգ՝ 2 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • ձու՝ 3 հատ
  • մայոնեզ, հազարի տերևներ, սամիթ

Картинки по запросу "Слоеный салат «Ромашковое поле»"

Պատրաստման եղանակ․

Բրինձը եփել աղով ջրի մեջ, քամել և թողնել, որ սառի։ Գազարն անցկացնել քերիչով։ Տաքացնել ձեթը և տապակել գազարը։ Սառեցնել։

Միսը եփել։

Ձուն խաշել և մաքրել։

Ձևավորել աղցանը․ հերթականությամբ դնել շերտերը՝ յուրաքանչյուրի վրա մայոնեզից ցանց անելով։

  • առաջին շերտ՝ հազարի տերևներ, բրինձ
  • երկրորդ շերտ՝ հավի կրծքամիս, մանր կտրատած
  • երրորդ շերտ՝  խորանրդաձև կտրատած սոխ
  • չորրոդ շերտ՝ գազար
  • հինգերորդ շերտ՝  խորանարդաձև կտրատած վարունգ

Ձվի սպիտակուցը բարակ գծիկների կտրատել և երիցուկի պես դնել վարունգի շերտի վրա; Դեղնուցի կեսից պատրաստել երիցուկի միջուկը։  Մանր կտրատած սամիթով զարդարել ընդհանուր աղցանը։

Картинки по запросу "Слоеный салат «Ромашковое поле»"

Բարի ախորժակ։

 

Rate article