Հայկական սուջուխ ընկույզով. պատրաստման հեշտ եղանակ, աննկարագրելի համ

ANIMALI CELEBRI

Картинки по запросу Հայկական սուջուխ ընկույզով. պատրաստման հեշտ եղանակ, աննկարագրելի համ

Հայկական սուջուխը ոչ միայն ազգային, այլև այլազգիների սեղանի զարդն է: Սուջուխի պատրաստման ավանդույթը գալիս է հնուց: Այն իր համով և օգտակարությամբ առանձնանում է մյուս աղանդային ուտեստներից:

Սուջուխ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Դրա որակյալությունը մեծապես կախված է այն թանձրուկի որակից, որի մեջ թաթախվելու են ընկույզները:

Անհրաժեշտ է նախապատրաստել ընկույզը. այն ասեղի օգնությամբ շարել այնպիսի երկարության ամուր թելի վրա, ինչ երկարությամբ որ ուզում եք լինի շարուկը:

Առանձին ամանում պատրաստել թանձրուկը:

200 գրամ ալյուրին ավելացնել 50 գրամ եգիպտացորենի օսլա: Խառնել, հավելել 2/5 բաժակ պեսոկ, 250 մ/լ թթի դոշաբ: Կրկին խառնել: Հավելել 1,5 բաժակ ջուր, խառնել մինչև միատարր զանգված դառնալը: Համեմել վանիլով, մեխակով: Այս ամենը եփել մինչև թանձրանալը:

Թանձրանալուց հետո զանգվածը թողնել սառչելու: Սառելուց հետո նախապատրաստած ընկույզների շարանը թաթախել թանձրուկի մեջ, կախել մի վայրում, որտեղ կա կայուն ջերմաստիճան:

Похожее изображение

Կախոցի տակ տարա դնել, որ թանձրուկի ծորացող մասը լցվի ամանի մեջ: Որպեսզի սուջուխը համեղ լինի, այն արժե կրկնակի թաթախել թանձրուկի մեջ: Մի քանի օր չորացնել, մինչև թանձրուկն այլևս չկպչի ձեռքին:

Rate article