Կարտոֆիլով բարակ կարկանդակներ…նուրբ խմորով և անուշաբույր միջուկով

ANIMALI CELEBRI

Նուրբ բարակ խմոր՝ համեղ կարտոֆիլային միջուկով: Համեղ է ստացվում և խմորը, և միջուկը: Ամենապարզ կարկանդակները, որոնք հալվում են բերանում:

Screenshot_2

Անհրաժեշտ բաղադրիչներ.

խմորի համար.

  • 1 բաժակ գոլ ջուր
  • 1թ.գ. չոր խմորիչ
  • 1ճ.գ. շաքարավազ
  • 0.5թ.գ. աղ
  • 2.5 բաժակ ալյուր

միջուկի համար.

  • 6-7 միջին չափի կարտոֆիլ
  • 2-3 հատ սոխ
  • 50գ կարագ
  • աղ, սև աղացած պղպեղ
  • ձեթ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակ.

Կարտոֆիլը մաքրել, կտրատել և եփել աղով ջրի մեջ: Սոխը մանրացնել և տապակել կարագի մեջ:

Կարտոֆիլը տրորել, ավելացնել տապակած սոխը, համեմել աղ և պղպեղով: Խառնել:

Խմորը պատրաստելու համար գոլ ջրին խմորիչ, աղ և շաքարավազ ավելացնել. խառնել, որ լուծվի: Լցնել 2 բաժակ ալյուր և փափուկ, քիչ կպչուն խմոր հունցել: Թողնել տաք տեղում՝ 1 ժամ: Դրանից հետո ավելացնել մնացած ալյուրը և ևս մի անգամ հունցել:

Խմորը բաժանել 3 մասի, ռուլետի պես փաթաթել և կտրատել փոքր կտորների: Յուրաքանչյուր կտորը գրտնակել: Մեջտեղի հատվածում մի գդալ միջուկ դնել:

Ծայրերն իրար կպցնել և ամրացնել: Կարկանդակը շուռ տալ կարերով դեպի ներքև և տապակել մեծ քանակությամբ տաքացրած ձեթի մեջ: Պատրաստի կարկանդակները դնել անձեռոցիկի վրա:

Մատուցել և վայելել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfo

Rate article