Չկա դեռ մի մարդ, ով փորձել է այս տորթից և չի հավանել այն։ Ուղղակի աննկարագրելի համ ունի և շատ ախորժելի է։ Անպայման փորձեք պատրաստել։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
խմորի համար․
- ալյուր
- ձու՝ 2 հատ
- կարագ՝ 200գ
- թթվասեր՝ 2 բաժակ
- սոդա՝ 1թ․գ․
կրեմի համար․
- եփած խտացրած կաթ՝ 500գ
- բոված գետնանուշ՝ 100գ
- կարագ՝ 100գ
- սև շոկոլադ
Պատրաստման եղանակ․
Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ շաքարավազը կլուծվի։ Ավելացնել թթվասերն ու փափկած կարագը։ Կրկին հարել։
Ավելացնել ալյուրը, սոդան և խմոր հունցել։ Պիտի ստացվի փափուկ և ձեռքերին չկպչող խմոր։
Խմորը կես ժամ թողնել սառնարանում։ Բաժանել 3 մասի, գրտնակել։
Յուրաքանչյուր շերտը դնել տապակի մեջ և պատառաքաղով ծակծկել։
Թխել 200 ջերմաստիճանի ներքո՝ նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե։
Երբ կորժերը մի քիչ սառեն, դնել միմյանց վրա և կտրել եզրերը՝ հավասար ուղանկյուններ ստանալու համար։
Ավելցուկները ևս 10 րոպե թխել և փշրել։
Գրտնակով մանրացնել գետնանուշը։
Կրեմի համար լավ խառնել եփած խտացրած կաթը, կարագը և հալացրած շոկոլադը, նաև գետնանուշը։
Կորժերին կրեմ քսելով՝ դնել միմյանց վրա։ Տորթին բոլոր կողմերից կրեմ քսել։ Զարդարել փշուրով և քերած շոկոլադով։
2-3 ժամ թողնել սառնարանում և մատուցել։
Բարի ախորժակ։