Լոլիկներ՝ հայկական ձևով, հեշտ է, բայց շատ համեղ է

ANIMALI CELEBRI

Պոմիդորից կարելի է պատրաստել ճաշատեսակների լայն ընտրանի:Ամռանը շատերն են օգտվում այս բանջարաեղենից՝ ուտեստներ ստանալու համար: Սակայն հասարակ բաղադրատոմսերից անցում կատարենք անսովորներին և այսօր ներկայացնենք այս մեկը:

Պահանջվող մթերքները՝

1 լ ջուր

55 գր աղ

Մաղադանոս, համեմ, սամիթ

7-8 հատ պոմիդոր

3 պճեղ սխտոր

սև աղացած պղպեղ և կարմիր պղպեղ

Հիմա սկսվում է մարինացման գործընթացը

Պոմիդորները պետք է լավ լվանալ չորացնել և նրանց վրա խաչաձև ճեղքեր բացել:

Կանաչիները լավ լվանալ , մանր կտրատել, խառնել ճմլած սխտորին և զգուշությամբ բացելով պոմիդոի ճեղքերը լցնել այնտեղ:

Ինչպես պատրաստել թթու ջուրը, կաթսայիմեջ լցնել ջուրը, վելացնել աղը, պղպեղը և թողնել տաքանա մի քանի րոպե , թողնել սառչի այնուհետև:

Պոմիդորները շարել խորը ամանի մեջ և սառած թթվաջուրը լցնել վրան: Կափարիչ դրեք ամանի վրա և մեկ օր թողեք տաք տեղում:

Այս լոլիկով բաղադրատոմսը կարելի է ճաշակել խաշած մսի, կարտոֆիլի պյուրեի և այլ ուտելիքների հետ և սազում է ցանկացած սեղանի:

Աղբյուր

Rate article