Լոլիկի կոնսերվացման հրաշալի տարբերակ․ արդեն 5 տարի այսպես եմ պատրաստում․․․

ANIMALI CELEBRI

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 10 հատ 1լ բանկայի համար․

1․ լոլիկ՝ 5-6կգ

2․ սոխ՝ 10 հատ

3․ բուլղարական քաղցր պղպեղ՝ 4-5 հատ

4․ սխտոր՝ 20 պճեղ

5․ սամիթի ծաղիկներ՝ 10 հատ

6․ կիտրոնի աղ

7․ աղաջրի համար՝ 1լ ջրին․

8․ շաքարավազ՝ 70գ

9․ աղ՝ 50գ

Ամանորյա սեղանի ձևավորման ...

Պատրաստման եղանակ․

Բանկաները լավ լվանալ։ Լոլիկները, պղպեղը, սամիթը նույնպես լվանալ։ Պղպեղը կտրատել օղակների կամ մի պղպեղը բաժանել 8 մասի։ Սխտրոը մաքրել, սոխը նույպես, երկուսն էլ օղակաձև կտրատել։Այժմ բանջարեղենը դնել բանկաների մեջ։ Բանկայի մեջ սկզբում դնել սամիթ, 2 պճեղ սխտոր։ Լոլիկները կտրել մեջտեղից և դասավորել բանկայի մեջ՝ սոխի ու լոլիկի շերտեր անելով։

Պղպեղը դնել բանկայի եզրերին։ Վերջին շերտը պիտի լինի սոխ ու լոլիկ։ Այդպես լցնել բոլոր 10 բանկաները։ Այնուհետև եռման ջուր լցնել բանկաների մեջ և թողնել 20 րոպե։Այդ ընթացքում եփել աղաջուրը։ Եռացնել ջուրը, ավելացնել աղ ու շաքարավազ,խառնել։ 20 րոպեից դատարկել բանկաների ջուրը, յուրաքանչյուր բանկայի մեջ 1/3թ․գ․ կիտրոնի աղ լցնել ու եռման աղաջուր։ Փակել բանկաները ու շուռ տալ, փաթաթել ծածկոցով։

Ամանորյա սեղանի ձևավորման ...

Բարի ախորժակ։

Rate article