Լեչոյի փորձված բաղադրատոմս…այն կդառնա ձեր սիրելի նախուտեստը

ANIMALI CELEBRI

 

Այս լեչոն դուր է գալիս բոլորին՝ առանց բացառության: Ստացվում է շատ համեղ և յուրահատուկ:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • հասած լոլիկ՝ 4կգ
  • կարմիր բուլղարական պղպեղ՝ 3կգ
  • սոխ՝ 1կգ
  • գազար՝ 1 կգ
  • ձեթ՝ 500մլ
  • շաքարավազ՝ 2 բաժակ
  • քացախ՝ 100մլ
  • աղ՝ 3ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Լվանալ ամբողջ բանջարեղենը, մաքրել սոխը, գազարը և պղպեղը:

Սոխը կտրատել կիսալուսնաձև, գազարը՝ բարակ ձողիկների և տապակել ձեթի մեջ՝ փակ կափարիչի տակ, 5-10 րոպե:

Կտրատել պղպեղը, խառնել սոխի և գազարի հետ, ավելացնել լոլիկին:

Ավելացնել շաքարավազը, աղը, քացախը և եփել 15 րոպե: Բանջարեղենը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել և փաթաթել ծածկոցով:

Похожее изображение

 

Բարի ախորժակ:

Rate article