Ինչպես պատրաստել համեղ փքաբլիթներ

ANIMALI CELEBRI

Բաղադրությունը`

  • 1 բաժակ մածուն
  • 1 հատ ձու
  • 0,5 թեյի գդալ սոդա
  • 2-3 ճաշի գդալ թթվասեր
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • 3 ճաշի գդալ շաքարավազ
  • 2-3 բաժակ ալյուր
  • 0,5 թեյի գդալ աղ
  • Վանիլին
  • Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը`

Մածունին խառնել ձուն, բուսայուղը, աղը, սոդան, շաքարավազը, թթվասերը, վանիլինը, այլուրը և հունցել ձեռքերին չկպչող խմոր, թողնել 30-40 րոպե՝ հասունանա:

Սեղանին ալյուր ցանել, խմորը բացել 1 սմ հաստությամբ, ձևավոր կտրտել և 2 կողմից տապակել առատ բուսայուղի մեջ:

Մատուցել վրան շաքարի փոշի ցանած:

berbul

Rate article