Ինչպես պատրաստել իմերեթական խաչապուրի

ANIMALI CELEBRI

Պատրաստում ենք իմերեթական խաչապուրի։

Բաղադրությունը

Կաթ- 1 բաժակ
Չոր խմորիչ – 1 ճաշի գդալ
Բուսական յուղ- 150 գր.
Աղ- մի պտղունց
Կարագ- 100 գր.
Մածուն- 500 գր
Ձու- 1 հատ
Ալյուր- 0.8-1կգ
Շաքարավազ-մեկ պտղունց
Միջուկի համար
Պանիր (ցանկալի է իմերեթական) -1 կգ
Ձու (միայն դեղնուցը) վրան քսելու համար- 1 հատ
Ձու- 1-2 հատ (ըստ ցանկության)
Թթվասեր՝ վրան քսելու համար- 1 ճաշի գդալ
Կարագ- 50 գր
Պատրաստման եղանակը

Տաքացնել կաթը, ցանել շաքարավազը և խմորիչը, լցնել մի փոքր բուսական յուղ, լցնել ալյուրը և 15 րոպե դնել տաք տեղում: Դրանից հետո ավելացնել մածունը և ալյուրի մեծ մասը, կոտրել ձուն և հարել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել ալյուր: Ավելացնել հալեցված և հովացրած կարագը և աղ: Շարունակել հարել ևս 20 րոպե՝ ժամանակ առ ժամանակ ձեռքերին բուսական յուղ ավելացնելով և այն խմորի վրա տարածելով: Պատրաստի խմորը չպետք է կպչի մատներին: Խմորից գունդ պատրաստել, ցանել ալյուրով, ծածկել սրբիչով և 2 ժամ թողնել տաք տեղում:

Իմերեթական խաչապուրի
8-10 բաժնի համար

Հունցել և թողնել` հանգստանա ևս 1-1.5 ժամ:

Միջուկի համար քերել պանիրը` ըստ ցանկության հարել 1-2 ձու, և ավելացնել փափկեցված կարագը:

Պատրաստի խմորը բաժանել ըստ մասնաբաժինների՝ նայած, թե ինչ չափի եք ցանկանում մեկ կտորը լինի: Մեկ մասնաբաժինը գնդել և բացել, ցանել ալյուր: Քերած պանիրը նույնպես բաժանել ըստ մասնաբաժինների, այնպես, որ բոլոր կտորները հավասարաչափ պանիր ունենան: Պանրից գունդ պատրաստել, դնել խմորի կենտրոնում, խմորի անկյունները հավաքել և քարկապ անել:

Past.am | Ինչպես պատրաստել իմերեթական խաչապուրի

Այնուհետև խմորը շրջել և գրդնակել մինչև մեկ սանտիմետր դառնալը: Խաչապուրու վրա քսել ձվի դեղնուցի և թթվասերի խառնուրդը, դնել ափի մեջ և տակը յուղ քսել, պատառաքաղով մի քանի անգամ ծակծկել, իսկ մեջտեղում փոքրիկ անցք բացել:

Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում` 20-25 րոպե: Երբ երեսը վարդագույն դառնա, հանել խաչապուրին և ծածկել սրբիչով: Մատուցել 10 րոպե հետո, երբ պանիրը կպնդանա և չի ծորա կտրելու ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Rate article