Ինչպես պատրաստել անթերի ելակով մուրաբա, որպիսի հատիկները մնան ամբողջական

ANIMALI CELEBRI

Ինչպես պատրաստել անթերի ելակով մուրաբա, որպիսի հատիկները մնան ամբողջական:

Ներկայացնում ենք շատերի կողմից սիրված՝ ձմռան համար պատրաստվող քաղցրավենիքի բաղադրատոմսը: Խոսքը ելակի մուրաբայի մասին է:

Այն իր բույրով և համով կուրախացնի ձմռանը: Պատրաստվում է արագ և հեշտ: Անհրաժեշտ բաղադրիչներ. ելակ՝ 1կգ , շաքարավազ՝ 1կգ , կիտրոնաթթու՝ 2գ Պատրաստման եղանակ.

Ելակը լվանում ենք, հանում պոչիկները և դնում կաթսայի մեջ: Լցնում ենք 200-300գ շաքարավազ և թողնում ենք ամբողջ գիշեր:

Ելակի դուրս տված հյութը լցնում ենք կաթսայի մեջ և ավելացնում մնացած շաքարավազը: Դնում ենք այն կրակին և եփում՝ մինչ շաքարավազի լիարժեք լուծվելը: Ջուր ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ:Պատրաստի օշարակը լցնում ենք ելակի վրա և հասցնում եռման աստիճանի:

Եփում ենք թույլ կրակի վրա՝ մոտ 5 րոպե: Ընթացքում հանում ենք առաջացած փրփուրը: Թողնում ենք, որ մուրաբան սառի:

Սառած մուրաբան կրկին դնում ենք կրակին, հասցնում եռման և եփում 5 րոպե: Երբ այն սառի, կրկին տաքացնում ենք, ավելացնում կիտրոնաթթուն, եփում ևս 10 րոպե: Տաք մուրաբան լցնում ենք ստերիլիզացրած բանկաների մեջ և փակում:

Շուռ տված բանկաները փաթաթում ենք ծածկոցով:

Աղբյուր

Rate article