Թաթախում եմ շաքարավազի մեջ ու թխում․․․ բույրն ամբողջ տնով մեկ տարածվում է ու բոլորին սեղանի մոտ կանչում

ANIMALI CELEBRI

Առաջարկում ենք անթերի թխվածքաբլիթի բաղադրատոմս՝ ընտանիքի հետ վայելելու համար։ 

Գործընթացը շատ պարզ ու հեշտ է, իսկ թխվածքաբլիթը ստացվում է աննկարագրելի համեղ ու բերանում հալվող։

САХАРНОЕ Печенье к чаю на скорую руку | 20 минут и все готово! - YouTube

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 400գ
  • կարագ՝ 100գ
  • շաքարավազ՝ 200գ
  • ձու՝ 1 հատ
  • կաթ՝ 70մլ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • վանիլին
  • աղ՝ մի պտղունձ

Печенье,Которое Выручит Всегда! Сахарное Печенье к Чаю за 20 Минут! | Вкусная идея | Яндекс Дзен

Պատրաստման եղանակ․

Փափկած կարագը լցնել խորը տարայի մեջ։ Ավելացնել շաքարավազն ու վանիլինը։ Հարել 3-4 րոպե։

Այնուհետև ընդհանուր զանգվածին ավելացնել ձուն։ Շարունակել հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Լցնել կաթը և հարել ևս 2-3 րոպե։

Փխրեցուցիչը միացնել ալյուրի, նաև աղի հետ։ Մաս-մաս ավելացնել ընդհանուր զանգվածին, խմոր հունցել։

Սեղանին ալյուր շաղ տալ և դնել խմորը։ Տրորել՝ մինչ հարթ խմոր կստացվի։

Գրտնակել խմորը՝ 3-4մմ հաստությամբ շերտ ստանալով։ Բաժակով կամ ֆորմայով կտրատել։ Հավաքել խմորի մնացորդները, նորից գրտնակել և կտրատել։

Տապակը ծածկել յուղաթղթով։ Նախապատրաստած թխվածքաբլիթներին մի քիչ կաթ քսել և շաքարավազ ցանել։

Տաքացնել ջեռոցը մինչ 200 ջերմաստիճանի և մեջը դնել տապակը։ Թխել 12-15 րոպե, մինչ թեթևակի կարմրելը։

Թխվածքաբլիթը պատրաստ է, բարի ախորժակ։

 

Rate article