Դդմիկով այսքան համեղ կոտլետներ դեռ չէի փորձել, ինձ մսով կոտլետից ավելի շատ դուր եկան, ուղղակի հալվում են բերանում

ANIMALI CELEBRI

Առաջարկում ենք դդմիկով պատրաստվող հիանալի և անչափ համեղ կոտլետների բաղադրատոմս;

Բաղադրիչներ` Աղացած միս ցանկացած տեսակի 400 գրամ, Ձու 3 հատ, Դդմիկ 1 հատ, Սպիտկաձավար 2 ճաշի գդալ, Ալյուր կամ պաքսիմատ, Աղ 0,5 թեյի գդալ, Համեմունքներ ըստ ցանկության, Բուսայուղ տապակելու համար

Պատրաստման եղանակը` Դդմիկը լավ լվանալ  և անցկացնել  խոշոր քերիչով կեղևի հետ միասին, հյութը քամել:

Քերած դդմիկին ավելացնել  սպիտակաձավարը, ձվերը,  աղացած միսը, համեմել աղով, պղպեղով և լավ խառնել: Թողնել 15 րոպե:

Ձեռքերը  թրջել  և ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել: Յուրաքանչյուրը թավալել ալյուրի կամ պաքսիմատի մեջ և  տապակել  մինչև ոսկեգույն կեղև առաջանա:

Բարի ախորժակ

Rate article