Բուլկի, որ երբեք չի հոգնեցնի․․․ ընտանիքիս համար հաճախ եմ պատրաստում․․․ նրանք ուղղակի պաշտում են այս անուշաբույր թխվածքը

ANIMALI CELEBRI

Վստահեցնում ենք, որ մի անգամ պատրաստելով այս բուլկիները, այլևս չեք կարողանա հրաժարվել դրանցից։ Բույրը տարածվում է ամբողջ տանը և սեղանի մոտ կանչում ընտանիքի անդամներին։

Անհրաժեշտ է․

  • ալյուր՝ 1կգ
  • կաթ՝ 530մլ
  • շաքարավազ՝ 210գ
  • ընկույզ՝ 200գ
  • կարագ՝ 200գ
  • չոր խմորիչ՝ 20գ
  • վանիլին
  • աղ՝ մի պտղունձ
  • ձու՝ 2 հատ
  • դարչին

Պատրաստման եղանակ․

Խմորիչը լուծել 500մլ կաթի մեջ։ Ավելացնել 130գ շաքարավազ և վանիլին։ Թողնել 5 րոպե։

Առանձին հարել ձուն, ավելացնել կաթին, խառնել։ Անդադար խառնելով՝ ավելացնել ալյուր, աղ և 150գ հալացրած կարագ։ Ծածկել խմորը կափարիչով և թողնել, որ բարձրանա՝ մոտ 1,5 ժամ։

Ореховые булочки - рецепт с фотографиями - Patee. Рецепты

Միջուկի համար բովել ընկույզը, մանրացնել գրտնակով։ Մնացած կարագը հալացնել և ավելացնել ընկույզը, մնացած շաքարավազն ու դարչինը։

Խմորը գրտնակել՝ մեծ ուղղանկյուն ստանալով, լցնել միջուկը։ Ծալել խմորի ներքևի և վերևի եզրերը հերթանակությամբ՝ այնպես, որ 3 շերտով ծալված լինի։ Կտրատել նեղ կտորների և  փաթաթել։

Դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, դեղնուց քսել և թողնել 20 րոպե։ Թխել 200 ջերմաստիճանի ներքո՝ 25 րոպե։

Ореховые булочки Ингредиенты: Для теста: ○ 1 кг обычной муки ○ 130 гр. сахара ... | Вкусные рецепты

Բարի ախորժակ։

Rate article