Բարակ կարկանդակների հրաշալի բաղադրատոմս․ ուտելիս չեք կարողանա կանգ առնել

ANIMALI CELEBRI

Բույրը տարածվում է տնով մեկ․․․ կարկանդակներն այնքան համեղ են և ախորժելի, որ դժվար է կանգ առնել։

Картинки по запросу "СУПЕР-РЕЦЕПТ — ТОНКИЕ ЖАРЕНЫЕ ПИРОЖКИ С МЯСОМ"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 300-350գ
  • մածուն՝ 250մլ
  • ձու՝ 1 հատ
  • փխրեցուցիչ՝ 0,5թ․գ․
  • աղ՝ 0,5թ․գ․
  • ձեթ՝ 1ճ․գ․

միջուկի համար․

  • աղացած միս
  • սոխ՝ 1 գլուխ
  • կանաչի
  • աղ, սև պղպեղ

 

Պատրաստման եղանակ․

Խառնել մածունը, փխրեցուցիչը, ձուն, աղն ու ձեթը, խառնել ձեռքի հարիչով։

Ալյուր ավելացնել։

Ձեռքերին քիչ կպչող խմոր հունցել։ Թողնել, որ խմորը հանգստանա 30 րոպե։

Այդ ընթացքում պատրաստել միջուկը․ եփել աղացած միսը, ընթացքում ավելացնել մանր կտրատած սոխը և եփել փակ կափարիչի տակ։ Համեմել աղով և պղպեղով, լցնել մանրացրած կանաչին և հանել կրակից 2-3 րոպե անց։

Խմորը գրտնակել, բաժակով կլորակներ կտրատել, յուրաքանչյուրի վրա մի քիչ միջուկ դնել, ծածկել մյուս կլորակով, ամրացնել եզրերը և թեթևակի գրտնակել։

Տապակել կարկանդակները ձեթի մեջ՝ երկու կողմից։ Պատրաստի կարկանդակները դնել անձեռոցիկի վրա, որպիսի այն ներծծի ավելորդ յուղը։

Картинки по запросу "СУПЕР-РЕЦЕПТ — ТОНКИЕ ЖАРЕНЫЕ ПИРОЖКИ С МЯСОМ"

Բարի ախորժակ։

Rate article