Անսովոր և անչափ համեղ ուտեստ, որն անգամ ամեն օր ուտելու դեպքում չի գիրացի

ANIMALI CELEBRI

Նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմբածքին կամ պարզապես պահպանում են ճիշտ սննդակարգ, ուրեմն այս անսովոր ուտեստի բաղադրատոմսը հենց նրանց համար է: Հիմնական բաղադրիչը համարվում է հավի ֆիլեն, որը պարզապես պարունակում է շատ սպիտակուցներ և ցածր յուղայնություն: Բացի դրանից, այս ուտեստը ոչ կալորիական և առողջարար և շատ համեղ:

Անհրաժեշտ է․

Հավի ֆիլե 600 գ,
Մեկ բուլղարական պղպեղ,
Ձու 4 հատ,
Կաթնաշոռ 200 գ,
Պանիր 150 գ,
Թթվասեր 3 ճ․գ․ (կարելի է փոխարինել մածունով),
Մի քանի լոլիկ,
Մեկ փունջ կանաչ սոխ,
Աղ, համեմունքներ ըստ ճաշակի:
Պատրաստումը․

Ֆիլեն հարկավոր է լվանալ, չորացնել, որից հետո կտրել փոքր խորանարդիկներով և լցնել ամանի մեջ:

Մսի վրա լցնել աղ, համեմունքներ և լավ խառնել, ավելացնել թթվասեր, խառնել, և այն անմիջապես լցնել ջեռոցի տապակի մեջ:

Օգտակար խորհուրդ ՝ եթե ուզում եք, որ ուտեստը լինի ավելի դիետիկ, ապա թթվասերի փոխարեն ավելացրեք մածուն:

Հիմա անցնենք լցոնմանը․ Կանաչին, պղպեղը, և սոխը մանր կտրատել:

Կաթնաշոռը լցնել ամանի մեջ (Ձեզ հարկավոր է անյուղ կաթնաշոռ), ձվերը հարել և լցնել դրա վրա, ավելացնել համեմունքներ, աղ և լավ խառնել:

Ապա կաթնաշոռի վրա լցնել սոխն ու պղպեղը։

Զանգվածը լցնել ֆիլեի վրա, որն այս ընթացքում արդեն հասցրել է սնուցվել համեմունքներով:

Այժմ անհրաժեշտ է ֆիլեի և կաթնաշոռի վրա շաղ տալ քերած պանիր և դրա վրա դասավորել լոլիկները:

Տեղադրել նախապես տաքացված ջեռոցում 180 °- ի տակ մոտ 45 րոպե:

Պատրաստված ուտեստը հանել ջեռոցից և թողնել այն սառչի 10-15 րոպե, որպեսզի հավը կլանի իր հյութը։

Այս ուտեստը ստացվում է շատ նուրբ, հյութալի և անչափ համեղ:

Աղբյուր

Rate article