Անուշաբույր պրյանիկի՝ մեղրաբլիթի պատրաստման հրաշալի եղանակ․․․ տանը պատրաստվածն ավելի համեղ է, օգտակար և առանց ավելորդ հավելումների

ANIMALI CELEBRI

Պրյանիկն ամենահայտնի, պարզ և անուշաբույր թխվածքներից մեկն է։ Մենք սովոր ենք այն խանութից գնել, սակայն տանը պատրաստելն էլ բավականին արագ և հեշտ գործընթաց է։

15

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձվի դեղնուց՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 200գ
  • ալյուր՝ 600գ
  • թթվասեր՝ 400գ
  • սոդա՝ 3/4 թ․գ․
  • վանիլին

ջնարակի համար․

  • սպիտակուց՝ 2 հատ
  • շաքարի փոշի՝ 100գ

Պատրաստման եղանակ․

Սոդան մարել թթվասերի մեջ։ Ավելացնել դեղնուցները և խառնել։ Դրանից հետո լցնել վանիլինը, շաքարավազը, նորից խառնել։

Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խմոր հունցել։ Պիտի ստացվի էլաստիկ խմոր։

Այն բարակ գրտնակել, մեղրաբլիթներ կտրել բաժակի օգնությամբ։ Նախապատրաստած բլիթները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի, թխել մեղրաբլիթները 20 րոպե։

Պատրաստել ջնարակը․ դրա համար հարել սպիտակուցները շաքարի փոշու հետ։

Տաք մեղրաբլիթներին ջնարակ քսել։

Մի գավաթ սուրճի կամ թեյի համար անթերի լրացում է, սեղանից անհետանում են վարկենապես։

Картинки по запросу "домашние пряники"

Բարի ախորժակ։

Rate article