Անհավանական համեղ թխվածքաբլիթ՝ ընդամենը երեք բաղադրիչներով

ANIMALI CELEBRI

Իդեալական բաղադրատոմս, որը կօգնի Ձեզ տնային պայմաններում արագ և առանց որևէ պրոբլեմների թխել շատ համեղ և նուրբ թխվածքաբլիթներ:

Բաղադրիչները.

Ալյուր – 250գ
Շաքարավազ – 150գ
Կարագ – 170գ
Պատրաստման եղանակը.

1. Հարիչով խառնել փափուկ կարագը 100 գրամ շաքարավազի հետ:

2. Զանգվածին ավելացնել ալյուրը: Տրորել խմորը և դարձնել մանր փշրանք:

3. Հունցել խմորը:

4. Խմորին տալ երշիկի տեսք:

5. Սեղանին փռել մագաղաթաթուղթ և վրան ցանել 50 գրամ շաքարավազ: Թավալել խմորը շաքարավազի մեջ:

6. Փաթաթել խմորը սննդային թաղանթի մեջ և դնել սառնարանում 30 րոպե:

7. Երշիկանման խմորը կտրատել 1 սմ հաստության կտորների և շարել տապակի վրա:

8. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե:

Rate article