Ամենաարագ բուլկիները…չեք հասցնի նկատել, թե դրանք ինչպես անհետացան սեղանից

ANIMALI CELEBRI

Շատ համեղ, փքուն, օդային բուլկիներ, պատրաստվում են արագ և ստացվում են չափազանց ախորժելի և անուշաբույր:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 4 ձու
  • 200գ մարգարին
  • 3 բաժակ կաթ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 3ճ.գ. չոր խմորիչ
  • 2 պտղունձ աղ
  • մոտ 1.5կգ ալյուր
  • ձու՝ քսելու համար
  • շաքարավազ և կակաչի սերմեր

Картинки по запросу Экспресс-рогалики

 

Միջուկի համար կարող եք օգտագործել եփած խտացրած կաթ կամ կաթնաշոռ:

Կաթը տաքացնել, լցնել խմորիչը: Սպասել 15 րոպե և ավելացնելով բոլոր բաղադրիչները՝ փափուկ, էլաստիկ խմոր հունցել: Խմորը չպետք է կպչի ձեռքերին:

Խմորը բաժանել 4 մասի. յուրաքանչյուրը գրտնակել ալյուրոտ սեղանի վրա՝ 0.5սմ շերտ ստանալով, շրջանաձև կտրել: Շրջանը բաժանել 8 մասի: Լայն հատվածում դնել միջուկը, ծայրերը ծալել, որպիսի միջուկը դուրս չգա: Փաթաթել՝ դեպի նեղ հատվածը:

Տապակին ձեթ քսել, դնել բուլկիները՝ միմյանց միջև հեռավորություն պահպանելով: Ծածկել տոպրակով և թողնել 30 րոպե:

Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Հանգստացած բուլկիներին հարած ձու քսել: Ցանել շաքարավազ կամ կակաչի սերմեր: Թխել մոտ 25 րոպե:

Похожее изображение

Բարի ախորժակ:

Rate article