Պարզ ու համեղ աղցան՝ և տոնական, և առօրյա սեղանի համար: Անհամեմատ գեղեցիկ ու շքեղ տեսք ունի, ստացվում է անթերի համեղ: Անհրաժեշտ են միայն շատ հասանելի բաղադրիչներ:
Անհրաժեշտ է.
- 500գ հավի կրծքամիս
- 2 կարտոֆիլ
- 2 գազար
- 200գ ընկույզ
- 4 ձու
- 1 նուռ
- աղ, պղպեղ
- մայոնեզ
Պատրաստման եղանակ.
Կարտոֆիլն ու գազարը եփել՝ մինչ լիարժեք պատրաստ լինելը: Անցկացնել խոշոր քերիչով:
Հավի կրծքամիսը նախապես եփել և թողնել, որ սառի արգանակի մեջ: Միայն հետո մանր կտորների բաժանել:
Ձուն եփել, մաքրել և քերել:
Խոշոր կտրատել նաև ընկույզը:
Հավաքել աղցանը. հարթ ափսեի մեջ առաջին շերոտվ լցնել կարտոֆիլը, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ քսել: Լցնել հավի կրծքամիսը: Հետո նորից մայոնեզ և ընկույզի շերտ: Հաջորդիվ լցնել գազարը, մայոնեզ քսել: Ձվից և մայոնեզից շերտ անել:
Մաքրել նուռը, լցնել որպես վերջին շերտ:
Մի քանի ժամ սառնարանում թողնելուց հետո՝ մատուցել:
Բարի ախորժակ: