900 ընտանիքների աջակցություն կտրամադրվի․ նախարարություն

ANIMALI CELEBRI

ՀՀ ԱՍՀ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է հրապարակվել, որում նշվում է, որ Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 ընտանիքների աջակցություն կտրամադրվի։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևան քաղաքում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։

Աջակցություն կտրամադրվի Երևանում և հարակից համայնքներում բնակվող, մարդասիրական օգնության կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից», – ասված է գրառման մեջ:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

ՆՇՈՒՄՆԵՐ.FACEBOOK, ԱՍՀՆ, ԳՐԱՌՈՒՄ, ԵՐԵՒԱ, ԸՆՏԱՆԻՔՆԵՐ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՆԱԵՎ
Շինարարական թույլտվությունների կասեցման խնդիրը կլուծվի․ ԲադասյանBrussels Airlines-ը սկսում է կանոնավոր չվերթերըԱրցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

https://www.facebook.com/mlsa.am/posts/2891094991003182

Rate article