«8-րդ միջոցառման շահառուների թիվն ընդլայնվել է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձով». Փաշինյան

ANIMALI CELEBRI

8-րդ միջոցառման շահառուների թիվն ընդլայնվել է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

2019-ին 7.6 տոկոս տնտեսական աճ է ...

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2626032174383828

📍 Փոփոխություններ 2-րդ ծրագրում․
▪️Տնտեսվարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի նաև համաֆինանսավորման հնարավորություն։
▪️Գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10% համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն դրամը։
▪️Տոհմային տավարաբուծության դեպքում կհամաֆինանսավորվի 30%֊ը։
▪️Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով 30% համաֆինանսավորում կտրամադրվի իրավաբանական ու ֆիզիկական անձանց։
▪️Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար 30% համաֆինանսավորում կտրամադրվի ֆիզիկական անձանց։
▪️Այս ուղղությունների զարգացման, ինչպես նաև այգեհիմնման նպատակով տրամադրվող վարկերի համար ավելացվել է վարկերի առավելագույն շեմը՝
֊ 3-30 մլն դրամ՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար,
֊ 3-50 մլն դրամ՝ տավարաբուծության զարգացման համար,
֊ ավանդական այգու հիմնման համար ավելացվել են նաև վարկերի մարման (մինչև 7 տարի) և արտոնյալ (մինչև 4 տարի) ժամկետները։

📍 Փոփոխություններ 8-րդ ծրագրում․
▪️Տուժած ոլորտների ցանկում ավելացվել է 13 գործունեության տեսակ, որի արդյունքում ևս 21.000 աշխատակից կարող է ստանալ իր աշխատավարձի կեսի չափով աջակցություն:
▪️Միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները:
▪️ Նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը, այն արդեն ուղղել են 1776 տնտեսվարողներ, որոնց 6000 աշխատակիցները կօգտվեն ծրագրի աջակցությունից:
Նշված փոփոխությունները լիարժեք կգործեն մայիսի 4-ից:

📝 Տուժած ոլորտների դասակարգիչները՝ https://bit.ly/2zJHFD0

Արդյո՞ք ընկերությունը ներառվել է տուժած ոլորտների ցանկում ստուգե՛ք այստեղ՝ https://bit.ly/2VQ7kSV:

#ArmGov ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Rate article