7 օր է չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. բժիշկ Գևորգ Ասիբեկյանը հուզել է շատերին

ANIMALI CELEBRI

7 օր է չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. բժիշկ Գևորգ Ասիբեկյանը հուզել է շատերին

Ուռուցքաբան Գևորգ Ասիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն 7 օր է, ինչ ԻՄ ընտանիքը մեկուսացվել է: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, որ ամեն օր գամ աշխատանքի, քանի որ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ եմ, և մերժել ու չբուժել ուռուցքաբանական հիվանդներին խիղճս և մասնագիտական կարգապահությունս թույլ չի տալիս:

Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:

Մեր վարչապետը մի օր ասում էր, բոլորը դուրս էին գալիս փողոց!!!

ՀԻՄԱ ԽԻ ՉԵՔ ՏԱՆԸ ՆՍՏՈՒՄ?????

Եթե Դուք տանը չնստեք, տանը կնստեն բժիշկները… ՀԱ, ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ!!

ՈՒ երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար ՈւՇ կլինի!!! Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք… Մտածեք, մի քիչ մտածեք…»

 

Rate article