2 զոհը մահшցած են բերվել հիվանդանոց, ևս մեկը գումարվել է նրանց արդեն հիվանդասենյակում

ANIMALI CELEBRI

Hraparak.am-ը գրում է

Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը «Հրապարկի» հետ զրույցում մանրամասներ հաղորդեց երեկ տեղի ունեցած արյունահեղությունից.․

«Երեկ՝ երեկոյան ժամը 17։30-ի սահմաններում մեր ԲԿ են դիմել բազմաթիվ հրազենային վնասվածքներով 4 հիվանդներ, որոնց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Բժշկական միջոցառումներ կատարելու ժամանակ միջադեպին մասնակից մյուս կողմի հարազատները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, նեխուժել են Գավառի ԲԿ՝ կոտրելով դռները, ապակիները, փորձել են հասնել նույն ԲԿ-ում բուժվող մյուս կողմի տուժածներին, որպեսզի վրեժ լուծեն։ Դրա հետևանքով ԲԿ-ն կրել է նյութական վնասներ։ Ոստիկանական պատնեշը ճեղքելուց հետո նրանք բարձրացել են հիվանդասենյակ, որտեղ պառկած է եղել այն մյուս կողմի մասնակից հիվանդը, և տեղի է ունեցել դանակահարություն, հրմշտոց, որի կապակցությամբ ծանր վնասվածքներ է ստացել ևս մեկ անձ։ Այդ անձը չի մահացել»։

Հարցրինք՝ ճի՞շտ էր տեղեկությունը, որ կտրել են պարանոցը.

«2 հիվանդներ ենք ունեցել, որոնց պարանոցի շրջանում այդ հիվանդասենյակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կտրված վերքեր ունեցել ենք, դա ճիշտ է, բայց մահ չի գրանցվել, 2 հիվանդի կյանքը փրկվել է, նրանք տեղափոխվել են Երևան՝ հետագա բուժման և հետազոտման նպատակով։ Ընդհանուր հաշվարկով՝ սկզբից ունենք 2 զոհ, 4 վիրավոր, այդ 2 զոհը մահացած են բերվել հիվանդանոց, ևս մեկը գումարվել է նրանց արդեն հիվանդասենյակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ սկզբնական տուժածի հարազատ, խնամողն է եղել հիվանդասենյակում, նա նույնպես ստացել է ծանր մարմնական վնասվածք»,- ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ ոստիկանությունը այսօր հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել։
Աղբյուր

Rate article