12 սխալ, որոնց պատճառով մենք լավ դուրս չենք գալիս լուսանկարներում

ANIMALI CELEBRI

Ձգեք կզակը

Ցանկացած լուսանկարում պարանոցը պետք է երևա: Աշխատեք գլուխն առաջ չխոնարհել, այլապես հայցաքը ծանր և մռայլ կլինի:

Գլուխը մի քիչ առաջ բերեք:

Ձեռքերը մի խաչեք

Գլխի խոնարհումն առանց ուսերը խոնարհելու անբնական է երևում: Իսկ խաչված ձեռքերը մարդուն տձև են դարձնում:

Դեպի տեսախցիկը մի քիչ կողքի թեքվեք, ձեռքերն ազատ թողեք և մի քիչ կողքի տարեք:

Հետևեք կեցվածքին

Նույնիսկ մի քիչ թեքված մեջքը տեսողական առումով կարճացնում է պարանոցը և մի քանի կգ ավելացնում իրանին:

Մեջքն ուղիղ պահեք: Եթե նստած եք, մի հենվեք մեջքի վրա:

Փոխեք անկյունը

Նստած, դեպի տեսախցիկը ծալված ոտքերով լուսնակարում կեցվածքը արկղի է նմանվում:

Փոխեք կեցվածքի անկյունը՝ մի քիչ թեքվելով տեսախցիկից: Որպեսզի ոտքերը ավելի երկար ու բարակ երևան, դրանցից մեկը մյուսից քիչ ավելի բարձր դրեք:

Շրջեք մարմինը

Եթե մարմնի վերևի մասը տեսախցիկից շատ է թեքված, ուսերը կլոր և նեղ կթվան, իրանը՝ լայն: Իսկ չափազանց ուղիղ կեցվածքի դեպքում մարդը գեր տեսք կունենա:

Լավագույն տարբերակը մարմնի վերևի մասը ¾-ով շրջելն է:

Ոշադրություն դարձրեք ձեռքերի դիրքին

Նորից՝ կրծքի վրա ձեռքերը խաչելը գեղեցիկ չէ, ազատ թողնելն անբնական է:

«Ավազի ժամացույցը» նստած լավագույն դիրքերից է: Ոտքերը իրար վրա դրեք, արմունկը հենեք ծնկին: Մի ձեռքը կլինի ուղղահայաց, մյուսը՝ հորիզանական դիրքում:

Գծեր ստեղծեք

Ազատ թողած ուղիղ դիրքից դժվար թե լավ կադր ստացվի:

Ձեռքերը մարմնից հեռացրեք, ուղիղ գծեր և անկյուններ ստեղծեք:

Համադրեք

Ոչ պակաս գրավիչ կլինի կոր և ուղիղ գծերի համադրությունը: Կիսադեմով կանգնեք: Իրանի շուրջը վիզուալ տիրույթ թողեք՝ մի ձեռքը դնելով ազդրի վրա, մյուսը՝ մարմնի եզրին:

Խուսափեք պարկաձև հագուստից

Պարկաձև հագուստի պատճառով կազմվածքը վատ է երևում: Իսկ մարդն ավելի գեր է երևում:

Գոնե ինչ-որ կերպ կազմվածքն ընդգծելու համար ձեռքերը դրեք ազդրերի վրա:

Արմունկները ցույց մի տվեք

Ուղիղ օբյեկտիվին նայող ձեռքի արմունկն անբնական է, կարճ: Նաև եթե դաստակը պարանոցի կամ գլխի վրա է, դա խախտում է համամասնությունը:

Եթե կադրում ձեռքը երևում է, արմունկը պետք է երևա և ընդգծի մասնիկները: Արմունկը մի քիչ կողքի տարեք, որպեսզի գծերը լավ երևան:

Հպում նմանակեք

Եթե ձեռքը դեպի տեսախցիկն է շրջված, ափը կգրավի ուշադրությունը կադրում: Իսկ դեմքն ավելի փոքր կթվա:

Ժեստը պետք է կրկնի կամ ընդգծի դիմագծերը:

Ընդգծեք դեմքը

Լուսանկարվելիս բռունցք անելը և դրա վրա դեմքը հենելը լավագույն գաղափարը չէ: Այդ դիրքը ծանր և անբնական է երևում:

Շատ ավելի լավ կլինի մատներով դեմքն ընդգծելը:

Աղբյուր

Rate article